Մոսկվաբնակ երգիչ Արման Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում կնոջ հետ նոր լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան տարեդարձը, նաեւ հայտնելով, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում:
«Սիրելիս, շնորհակալ եմ հոգատարության, աջակցության եւ սիրո համար: Ամենակարեւորը՝ շնորհակալ եմ մեր որդու համար եւ երկրորդ հրաշքի, որին մենք անհամբերությամբ սպասում ենք»,-գրել է նա:
Արմանը նաեւ որդու հետ լուսանկար է հրապարակել՝ բոլոր փոքրիկներին շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:


×
5,238





