Հումորիստ-դերասան, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ-վարող Արմեն Պետրոսյանին, որն այժմ իրականացնում է նաեւ “Արի պայմանավորվենք” ծրագիրը, զայրացրել է սոցիալական ցանցերում եւ բլոգներում լայն տարածում ստացած մի գրառում, որի հեղինակը կասկածի տակ է դնում նոր հաղորդման իրական լինելը եւ անձնական վիրավորանքներ է ուղղել նրա հասցեին:
Արմեն Պետրոսյանը` որդու հետ
BRAVO.am-ի հետ զրույցում Մենչը նշել է, որ չէր անդրադառնա գրառմանը, եթե քննադատությունը վերաբերեր միայն ծրագրին.“Սա միջազգային ձեւաչափ է եւ պահանջում է, որ խաղան դերասաններ, բայց մենք ուզում ենք իրական պատմություններ նկարել: Բնականաբար, մի քանի նկարահանում պետք է խաղարկային լինի, որ մարդիկ հասկանան` ինչ տեսակի ծրագիր է եւ մասնակցելու ցանկություն հայտնեն”:
Արմեն Պետրոսյանը
Հումորիստ-դերասանը նշել է, որ “Բլեֆ”-ից հետո որոշել է այս նախագիծն իրականացնել, բայց հստակ չգիտի` այն երկար կյանք կունենա, թե ոչ.“Հաշվի առնելով մարդկանց քանակը, որոնք ուզում են մասնակցել ծրագրին, կարծում եմ` կարող է երկար հեռարձակվել, բայց հարց է` կուզենանք շարունակել: Ինչ-որ մեկի անհասկանալի գրառումից չեմ հիասթափվել, ուղղակի չգիտեմ` ծրագիրը պետք կլինի հեռուստատեսությանը կամ ինձ. հազար ու մի հարց կա”:
Արմեն Պետրոսյանը նաեւ հատեւյալն է ասել.“Քննադատությանը նորմալ եմ վերաբերվում, շնորհակալ եմ լինում, որ իմ երեսին ասում են թերությունները, դրանից հետեւություններ եմ անում, բայց չի կարելի անձնական դաշտ տանել: Այնքան եմ նյարդայնացել անձնական վիրավորանքների պատճառով, որ չեմ էլ մտածում, թե ինձ սեւացնելը կարող է բարձրացնել իմ ռեյտինգը: Վստահեցնում եմ, կգտնեմ ինձ վիրավորողին, եւ նա կստանա իր պատիժը”:
BRAVO.am
Լուսանկարները` Արմեն Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: