Երգչուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանի` Հայաստանից մեկնելու մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով զրուցել էինք Արմինեի եղբոր` Սամվել Գրիգորյանի հետ, որն էլ տեղեկացրել էր, թե քույրն արդեն մեկ ամիս է` Ֆրանսիայում է. “Որոշակի ժամանակով հեռացել է: Պատճառը չեմ կարող ասել”:
Արմինե Գրիգորյանն այժմ Փարիզում է
Մեզ հաջողվել է կապ հաստատել նաեւ Արմինե Գրիգորյանի հետ, որն էլ, մեկնաբանելով մամուլում տարածված լուրը, թե արտագաղթի պատճառը բոլոր հեռուստաընկերությունների կողմից իր նոր հաղորդման մերժումն է եղել, ասել է հետեւյալը. “Լուրերը ճիշտ են, բայց մեկնել եմ ոչ միայն այդ պատճառով. որոշել եմ նաեւ ժամանակավոր հանգստանալ, օդափոխվել ու թարմանալ”:
"Որոշել եմ հանգստանալ, օդափոխվել ու թարմանալ”. Արմինե Գրիգորյան
Երգչուհի-հաղորդավարուհին խոսել է նաեւ հայրենիք վերադառնալու մասին.“Ուշ թե շուտ բոլորս էլ վերադառնալու ենք` Հայաստանը եւ հայերին խենթի պես սիրելու շնորհիվ”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմինե Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: