×


Արմինկա.“Այն զգացողությունն եմ ապրել, որը չկար ո՛չ Հռոմոում, ո՛չ Վատիկանում”

“Անասելի գեղեցիկ է Երուսաղեմը: Երկինքը ցածր է, թվում է` այնքան մոտ ես Աստծուն”. BRAVO.am-ի հետ զրույցում այսպես է բնորոշել Արմինկան սուրբ քաղաքը, որտեղից օրեր առաջ է վերադարձել.“Այն զգացողությունն եմ ապրել, որը չկար ո՛չ Հռոմում, ո՛չ Վատիկանում”:

Արմինկան՝ Երուսաղեմում


Երգչուհին տասնօրյա ուխտագնացության էր մեկնել քրոջ` Լուսինե Նահապետյանի եւ Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Դանիելի հետ, ով էլ մկրտել է իր որդուն` Ալեքսին. “Առաջին անգամ էի այնտեղ: Այցելել եմ բոլոր սրբավայրերը` Սուրբ Հարություն տաճար, Քրիստոսի գերեզման, Հորդանան գետի այն հատվածը, որտեղ մկրտվել է Տերը, եւ այլն: Մասնակցել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորանի մոտ մատուցված ժամերգությանը”:

Արմինկան՝ Երուսաղեմում


Երուսաղեմն անասելի տպավորել է Արմինկային.“Քայլում ես նույն ճանապարհով, որտեղով Հիսուսն է քայլել: Ամեն մի թաղամաս մի լեռան վրա է, ու թեեւ քաղաքը չի փայլում իր մաքրությամբ եւ խնամվածությամբ, օդն այնտեղ պարզապես սրբացված է”,-ասել է նա եւ հավելել, որ իր հետ հուշանվերներ ու օրհնված յուղ է բերել:

Արմինկան՝ Երուսաղեմում


Երգչուհին փափագում է հաջորդ անգամ որդու հետ մեկնել ուխտագնացության: Իր խոսքով` Ալեքսը բավական տեղեկացված է կրոնի պատմությունից, սակայն այս տարիքում կդժվարանար համբերատար լսել եւ այցելել բոլոր սրբավայրերը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/ Լուսանկարները տրամադրել է Արմինկան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW