Արմոն մարտին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ շուտով կարժանանա իր կյանքի մեծագույն պարգեւին` հայր կդառնա: Եվ ահա այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ երգչի կինը նրան դուստր է պարգեւել:
Արմոյի դուստրը` Լեան
Փոքրիկ Լեան լույս աշխարհ է եկել Ֆրանսիայում: Նորաթուխ հայրիկն իր “ֆեյսբուքյան” էջում հրապարակել է աղջնակի լուսանկարները եւ գրառում կատարել` շնորհակալություն հայտնելով Հիսուս Քրիստոսին.“Ցանկանում եմ այս ուրախությունը բոլորիդ”:
Արմոն նաեւ փոքրիկ տեսանյութ է ներկայացրել, որտեղ խնամում է փոքրիկ դստերը: Այն առաջարկում ենք դիտել այստեղ:
Արմոյի դուստրը` Լեան
Շնորհավորում ենք Արմոյին եւ կնոջը` ծնողներ դառնալու կապակցությամբ, իսկ Լեային եւ բոլոր փոքրիկներին մաղթում ենք անհոգ մանկություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմոյի անձնական արխիվից


×
8,701





