Արմոյի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին արդեն պատմել ենք: Նորաթուխ հայրիկը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ օրեր առաջ է վերադարձել Ֆրանսիայից եւ ոչ դատարկաձեռն` երկրպագուներին կներկայացնի դստերը նվիրված իր նոր աշխատանքը:):
Արմոն` կնոջ հետ
“Իմ աղջիկ”` այսպես է կոչվում Արմոյի նոր երգը, որի խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը գրել է Արմոն, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է:
“Միշտ փափագում էի երկվորյակ աղջիկ ունենալ: Հենց այս ցանկությունից է ծնվել երգս: Այդ ժամանակ դեռ չգիտեինք, որ երեխա ենք ունենալու: Աստծո կամքով լույս աշխարհ եկավ Լեան”,-մեզ հետ զրույցում պատմել է երգիչը` հավելելով, որ աղջնակն իր կյանքում շատ բան է փոխել:
Արմոյի դուստրը` Լեան
Պատասխանատվություն եւ հոգատարություն` սրանք այն հատկանիշներն են, որ հայր դառնալուց ի վեր Արմոն ամրապնդել է իր մեջ.“Լեան շատ խելացի է: Խոսում եմ հետը, ուշադիր լսում է: Դրանք սերմեր են, որ փոքր տարիքից պետք է տաս երեխայիդ: Աստծուն ամեն օր խնդրում եմ` իմաստություն տա, որպեսզի ճիշտ դաստիարակեմ դստերս”:
Երգիչն առաջիկա անելիքներից չի խոսել, քանի որ գերադասում է ստեղծագործական նորությունները մատուցել անակնկալի տեսքով:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմոյի անձնական արխիվից


×
15,127





