Արսեն Սաֆարյանն ու Սաթեն Գաբրիելյանը նշում են ամուսնության 15-ամյակը։ Երգչի ընտանիքն այս առիթով այժմ հանգստանում է Սեւանա լճի ափին։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տոնական տորթն անակնկալ էր.«Որոշել էինք երեխաների հետ ընթրել ու իրար շնորհավորել, նախապես չգիտեինք, որ թեմատիկ տորթ կունենանք։ Մեր ընկեր Հասմիկն անսպասելի նվեր արեց»։
Արսեն Սաֆարյանը` կնոջ հետ
Լինելով 15 տարվա փորձառություն ունեցող ամուսին ու հայր` 39-ամյա երգիչը երիտասարդներին խորհուրդ է տալիս ընտանիք կազմելիս միմյանց շատ սիրել ու համբերատար լինել.«Չպետք է հույզերի ու պահի ազդեցության տակ որոշումներ կայացել, այլ հարկավոր է հեռատես լինել։ Ընտանեկան դժվարությունները հաղթահարելու համար ամենաշատը պետք է կողակցիդ հարգես եւ հոգատար լինես»։
Արսեն Սաֆարյանի ընտանիքը
Ինչպես տեղեկացանք, երգիչը սեպտեմբերին նախատեսում է բացել երաժշտական ակումբ-ռեստորան։ Մեր հարցին, թե ինչու է որոշել բիզնես սկսել, նա պատասխանել է.«Նախ ուզում եմ այս ոլորտում ինքնուրույն լինել, ավելի հաճախ երգել, որովհետեւ հիմա համերգներ գրեթե չկան։ Ինքս ինձ ու գործընկերներիս հաճախ երգելու հնարավորություն կտամ։ Կենդանի հնչողությամբ երեկոներ կունենանք, տարբեր խմբեր ելույթ կունենան, այդ թվում՝ ես։ Սիրով բեմ կտրամադրեմ նաեւ Ճանաչված ու ոչ հայտնի երիտասարդ երաժիշտներին, որոնք ասելիք ունեն»։
BRAVO.am
Լուսանկարները` Արսեն Սաֆարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: