×


Արսինե Խանջյանը՝ Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ

Կաննի հոբելյանական՝ 65-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 16-ից 17-ը: Լազուրե ափին տեղի ունեցող կինոյի աշխարհի հեղինակավոր միջոցառմանը որպես ժյուրիի անդամ մասնակցելու է նաեւ կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը:

Կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը


Հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի 54-ամյա կինը, որը նկարահանվում է նաեւ ամուսնու ֆիլմերում,  կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ժյուրիում է, որը գլխավորելու է բելգիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Դարդենը:

Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը

Բելգիացի ռեժիսորի գլխավորությամբ՝ ժյուրին կորոշի կարճամետրաժ լավագույն ֆիլմը, որին "Ոսկե արմավենու ճյուղ" կշնորհվի, ինչպես նաեւ դրամական պարգեւներ կտան “Cinéfondation Sélection” մրցույթի երեք հաղթողին: Նշենք, որ այս ծրագրի նպատակն է աջակցել սկսնակ ռեժիսորներին:

BRAVO.am
Աղբյուրը՝ openspace.ru

 

Կարդալ ավելին

Quality Sign BW