×


Արտաշես Ալեքսանյան.“Կինս ինձ համար կյանքի մեծ անակնկալ է”

Արտաշես Ալեքսանյանը հուլիսի 17-ին դարձել է 53 տարեկան: Դերասանը ծննդյան օրն անցկացրել է ընտանիքի հետ` բնության գրկում.“Թոռնիկներս ինձ համար երաժշտական համար էին պատրաստել:)”,-BRAVO.am-ին պատմել է նա:

Արտաշես Ալեքսանյանը


Հոբելյարը նշել է, որ իր տոնական տրամադրությունն ապահովել են նաեւ բազում շնորհավորանքները, որոնք ստացել է ինչպես հարազատներից, ընկերներից եւ աշակերտներից, այնպես էլ իրեն սիրող եւ իր արվեստը գնահատող հեռուստադիտողներից ու հանդիսատեսից:

“Առաջինը ջերմ խոսքերով եւ անակնկալով շնորհավորեց սիրելի կինս: Նա ինձ համար կյանքի մի մեծ անակնկալ է: Նրա հետ ամեն օրս լի է հաճելի ակնթարթներով: Բարեմաղթանքներ լսեցի նաեւ գործընկներիցս, որոնց հետ հարաբերություններն աշխատանքայինից տեղափոխվել են անձնական տիրույթ”:

Արտաշես Ալեքսանյանը` կնոջ հետ


Արտաշես Ալեքսանյանը մեզ հետ զրույցում խոսել է նաեւ ապագայի իր պլաններից. “Կյանքի այս փուլում բոլորն էլ մտածում են նորանոր անելիքների մասին: Այսօր իմ նպատակն ու երազանքն է արժանավայել դիմավորել 2015 թվականը, հետ բերել մեր հողերն ու մշակութային կենտրոններ կառուցել”:

BRAVO.am-ը շնորհավորում է դերասանին` մաղթելով առողջություն եւ նպատակների իրականացում:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտաշես Ալեքսանյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW