×


Արտաշես Ալեքսանյան. “Ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չտա”

Արտաշես Ալեքսանյանը “Գարեգին Նժդեհ” ֆիլմում  գլխավոր հերոսի կերպարը մարմնավորելուց հետո որոշ ժամանակ անց սկսել է նկարահանվել “Արմենիա” հեռուստաընկերության “Հարազատ թշնամի” սերիալում, որի առաջին սերիան ցուցադրվել է երեկ:

Արտաշես Ալեքսանյանը


Խոսելով նոր հեռուստասերիալում մարմնավորած իր կերպարի մասին` դերասանը նշել է, որ այս անգամ այն ամբողջությամբ բացասական չէ. “Երիտասարդ ժամանակ է բացասական, սակայն ավելի հասուն տարիքում նա դառնում է դրական”:

Արտաշես Ալեքսանյանը Գարեգին Նժդեհի դերում (Լուսանկարը` Դամիան Հովհաննիսյանի)


BRAVO.am-ի հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ կրկին քննադատությունների ալիք կբարձրանա, Արտաշես Ալեքսանյանը հետեւյալ պատասխանն է տվել.“Այսօր ես Գարեգին Նժդեհին կմարմնավորեմ, վաղը` Տիգրան Մեծին, մյուս օրը` ոստիկանի, հաջորդ օրը` գող-ավազակի ու այդպես շարունակ: Սա է մեր մասնագիտությունն ու աշխատանքը: Իսկ պրոֆեսիոնալիզմն էլ ամբողջությամբ կերպարի մեջ մտնելու ունակությունն է, լինի այն դրական, թե բացասական”:

Դերասաններ Արմեն Ջիգարխանյանը եւ Արտաշես Ալեքսանյանը


Ի դեպ, հեռուստասերիալում նկարահանվելուն զուգահեռ Արտաշես Ալեքսանյանը զբաղվում է նաեւ իր դերասանական ստուդիայի աշխատանքներով, եւ հենց երեկ ստուդիայի սաներն ու պրոֆեսիոնալ մի շարք դերասաններ Վանաձորի “Հույսի տանը” բարեգործական ներկայացում են ցուցադրել.“Խաղում էինք ռազմահայրենասիրական “Հայերի դատը մարդկության դատն է” ներկայացումը, որը երեւանյան հանդիսատեսին կներկայացնենք ապրիլի 21-ին”:

Արտաշես Ալեքսանյանը


Պատասխանելով մեր հարցին, թե գեղարվեստական ֆիլմում, հեռուստասերիալում, թե թատրոնում աշխատելն է դերասանին առավել հոգեհարազատ` Արտաշես Ալեքսանյանն ասել է.“Ո՞ր մատս կտրեմ, որ ցավ չտա”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Դամիան Հովհաննիսյանի եւ Արտաշես Ալեքսանյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW