×


Արփինե Գաբրիելյանի` աղավնիներով ֆոտոշարքն ու Խուլիո Իգլեսիասի հաճոյախոսությունը

Հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանի, լուսանկարիչ Արվին Քոչարյանի եւ դիզայներ Ֆաինա Հարությունյանի պորտֆոլիոներում այլեւս իր տեղն ունի նոր ֆոտոշարք, որի նկարահանումներն իրականացվել են օրերս:

Արփինե Գաբրիելյանը


Գեղեցկուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ֆոտոշարքի մտահղացումը Արվին Քոչարյանինն է, իր կերպարինը` Ֆաինա Հարությունյանինը, իսկ օգտագործված աղավնիները սիմվոլիկ նշանակություն չունեն.“Տաղավարում չորս աղավնի կար, սակայն միայն երկուսն էին շատ լուրջ. կարծես իսկապես եկած լինեին նկարահանմանը մասնակցելու, իսկ մյուս երկուսն այդպես էլ չկարողացան հարմարվել ստեղծված պայմաններին”:

Արփինե Գաբրիելյանը


Ինչպես արդեն պատմել ենք, Խուլիո Իգլեսիասի` օրերս տեղի ունեցած երեւանյան մենահամերգի բացումը վստահված էր Արփինե Գաբրիելյանին եւ իր գործընկեր Մհեր Բաղդասարյանին: Հաղորդավարուհու տեղեկացմամբ` մինչեւ համերգը հնարավորություն չի ունեցել շփվել իսպանացի հանրահայտ երգչի հետ.“Նրան տեսա միայն համերգի ավարտից հետո եւ հաջողացրի նաեւ նկարվել հետը` չնայած, որ ընդհանրապես չի սիրում լուսանկարվել”:

Արփինեն նշել է, որ լուսանկարն արվել է իր բջջային հեռախոսով` Խուլիո Իգլեսիասի մենեջերի կողմից.“Երգիչը միայն հատուկ` իր մենեջերին հայտնի ռակուրսներով է լուսանկարվում:)”:

Խուլիո Իգլեսիասը եւ Արփինե Գաբրիելյանը


Խոսելով Խուլիո Իգլեսիասի հետ իր կարճատեւ շփումից ստացած տպավորությունների մասին` հաղորդավարուհին հետեւյալն է ասել.“Շատ կնամեծար տղամարդ է եւ ինչպես ներկա մյուս կանանց, ինձ նույնպես հաճոյախոսեց` նշելով` շատ ուրախ է, որ հենց ես եմ արել իր համերգի բացումը: Նաեւ ասաց, որ շատ գեղեցիկ աղջիկ եմ”:

Արփինե Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը բացել են Խուլիո Իգլեսիասի երեւանյան համերգը


“POP հանրագիտարան”-ի հեղինակ եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը եւս BRAVO.am-ի հետ զրույցում շոշափել է Իգլեսիասի երեւանյան համերգի թեման ու դրա շրջանակում իրենց բեմելը:).“Իմ մտքով երբեք չէր անցնի, որ Խուլիոյի համերգի բացումը մեզ կվստահվի եւ լեգենդար մարդու հետ նույն բեմում կկանգնենք: Սա այն եզակի պահերից է, որով կարող եմ իսկապես հպարտանալ: Ինձ ամենաշատը ցնցեց նրա թիմի պրոֆեսիոնալիզմն ու մանրուքներին ուշադրությունը: Թեեւ մենք 5 րոպե էինք բեմում, բայց նրանք այնքան մեծ պատասխանատվությամբ մեզ պատրաստեցին, որ հասկացա` սովորելու շատ բան ունենք: Իրականում Խուլիոն ու իր թիմը չափազանց քմահաճ են. երգչի մարդկային հատկանիշների մասին դրական որեւէ բան ասելու առիթ չունեմ”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի, BRAVO.am-ի, Տիգրան Մելքոնյանի եւ Էդգար Արշակյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW