×


Արքայազն Ուիլյամը եւ Քեյթը երկրորդ անգամ ծնողներ են դարձել

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն այսօր տոնում է նոր գահաժառանգի ծնունդը:): Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը ժամեր առաջ երկրորդ անգամ մայրացել է: Նա  ամուսնուն` արքայազն Ուիլյամին, դուստր է պարգեւել:

Քեթրին Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամն` իրենց նորածին դստեր հետ


Ինչպես հայտնում են Քենսինգթոնյան պալատից, դքսուհին եւ նորածինն իրենց լավ են զգում, աղջնակը կշռում է 3,5 կգ, արքայազն Ուիլյամն էլ ներկա է եղել ծննդաբերությանը:

Արքայազն Ուիլյամի եւ Քեթրին Միդլթոնի նորածին դուստրը


Հիշեցնենք, զույգի առաջնեկը`  Գեորգ Ալեքսանդր Լուին, ծնվել է 2013 թվականի հուլիսին: Նա գահին հավակնողների շարքում երրորդն է, իսկ նորածին քույրը` չորրորդը: Քեյթի եւ Ուիլյամի դուստրը կկրի Քեմբրիջի արքայադուստր տիտղոսը:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW