×


Բագիրան եւ մոդելները մասնակցել են երեւանյան առաջին “Tuning Show”-ին :)

Երեկ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ավտոմեքենաների “Tuning Show”. Հաղթանակի զբոսայգում կողք կողքի ներկայացվել են թյունինգի ենթարկված տարբեր մակնիշի ավտոմեքենաներ ու մոտոցիկլետներ, որոնք նաեւ մրցույթի են մասնակցել: 

Հաղթանակի զբոսայգում ներկայացվել են թյունինգի ենթարկված ավտոմեքենաներ


Մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպիչները “Ադրենալին” էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիան եւ “ԱրմենՏել” ընկերությունն էին: Ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Արտաշես Ստեփանյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այս տարվա հաջողության դեպքում միգուցե “Tuning Show”-ն շարունակական բնույթ ունենա. “Շատերը տեղյակ չեն, չգիտեն, որ նման միջոցառում կա, համեմատաբար քիչ մարդ է հավաքվել: Մասնագետներն են ավելի հետաքրքրված, հուսանք` հետագայում ավելի շատ մարդիկ կհասկանան իմաստը եւ կմասնակցեն նմանատիպ շոուների”:

Արտաշես Ստեփանյանը, ավտոմեքենաների գիտակ լինելով, իր մեքենաները ենթարկել է էքստրեմալ  թյունինգի:). “Մարդ կա սիրում է, որ իր մեքենան գործարանային վիճակում լինի, միայն հնչունային տեխնիկան է թյունինգ անում, մարդ էլ կա արտաքին դիզայնն է փոխում նկարչության միջոցով, իսկ իմ դեպքում ավտոմեքենայի ներքին մասերն են փոխված”:

Բագիրան


Միջոցառման` "De Vinci Group"-ի կազմակերպած շոուի մասն ապահովել են հայ դիզայներների ստեղծած հագուստը կրող մոդելները, որոնք լուսանկարվել են թյունինգ արված ավտոմեքենաների ֆոնին: Կազմակերպիչների կարծիքով` նորաձեւությունն անմիջականորեն կապված է ավտո-թյունինգի հետ, քանի որ հագուստն էլ մոդելավորողներն են “թյունինգի” ենթարկում:


Աէրոգրաֆիայի մասնագետ, ժյուրիի անդամ Լեւոն Ալեքսանյանը հայտնել է, որ թյունինգն ունի տարբեր դրսեւորումներ. “Թյունինգը մեքենաների վերակատարելագործումն է, որը մի քանի աստիճան ունի. կարող է լինել միայն արտաքին դիզայնի փոփոխությունից մինչեւ մեքենայի սրահի, թափքի փոփոխություն: Ճապոնացիներն ասում են, որ թյունինգը լինում է  3 տեսակի` թանկարժեք, էժանագին եւ անիմաստ”:

Երեւանում “Tuning Show” է տեղի ունեցել


Մինչ մրցույթի հաղթողների անունները հայտարարելը, տեղի է ունեցել հագուստի ցուցադրություն: Նախ՝ ներկաներին իրենց թմբուկների զարկերով ողջունել են “Երեւանյան թմբուկներ” խմբի աղջիկները: Երիտասարդ մոդելավորողներ Տաթեւ Մուսարյանի, Սերժի, Լիլիթ Ալեքսանյանի, Անահիտ Գեւորգյանի, Կլարա Խանզադյանի, Սուսաննա Աղգաշյանի զգեստները բացօթյա բեմահարթակում ցուցադրել են պրոֆեսիոնալ եւ սկսնակ մոդելները:

“Ադրենալին” էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի PR պատասխանատու Տաթեւիկ Չապեջյանը, որը զբաղվել է մոդելների ընտրությամբ, տեղեկացրել է, որ մոդելներին ընտրելիս առաջնորդվել է հետեւյալ սկզբունքով. “Պայքարում ենք անորեքսիայի դեմ, մեկ մոդելի էլ ընտրել ենք՝ հաշվի չառնելով ընդունված ստանդարտները”:

Մոդելները մասնակցել են “Tuning Show”-ին


Դիզայներներից մեկը` Լիլիթ Ալեքսանյանը, ներկայացրել է գոթական ոճի զգեստներ. “Հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ գոթական ճարտարապետությունից: Զգեստները մեքենաների հետ անմիջական կապ չունեն, բայց փորձել ենք միախառնել` մոդելներին լուսանկարելով ավտոմեքենաների հետ”:

Էրիկ Անթառանյանը, որը եղել է ժյուրիի կազմում, հայտարարել է հաղթողների անունները՝ նշելով, որ առաջին հորիզոնականի համար ընտրությունը դժվար է եղել: “Լավագույն հնչողություն”, “Լավագույն աէրոնկարչություն”, “Լավագույն սրահ”, “Լավագույն թափք”, “Լավագույն մոտո-թյունինգ”, “Լավագույն Deep Tuning” անվանակարգերում հաղթող մասնակիցների շարքում ամենալավ թյունինգ արված մոտոցիկլետի սեփականատերը եղել է Լեհաստանից:

“Ադրենալին” էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Արտաշես Ստեփանյանը եւ Էրիկ Անթառանյանը


Դիջեյներ R-Men-ը եւ Extreme-ը դիջեյական վահանակի մոտ ապահովել են էլեկտրոնային ռիթմեր, իսկ շոուի ավարտին պարել է Բագիրան:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW