×


Բալետի արտիստ Վահագն Մարգարյանը կոմայի մեջ է

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նոյեմբերի 6-ին Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել, որից տուժել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Վահագն Մարգարյանը:

Տաքսու մեջ նրա հետ եղել են նաեւ եղբայրը, եղբոր կինն ու երկու տարեկան երեխան: Վահագնը տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատվել է: BRAVO.am-ը փորձեց կապ հաստատել ԲԿ-ի աշխատակիցների հետ՝ Վահագնի եւ նրա հարազատների վիճակի մասին տեղեկություն իմանալու:

Վահագն Մարգարյանը


Վերակենդանացման բաժանմունքի աշխատակցուհին մեզ հայտնեց, որ Վահագնն այժմ կոմայի մեջ է, ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը կայուն է:

Վերջերս Վահագն Մարգարյանը BRAVO.am-ի «Գործագործ» նախագծի հերսներից մեկն էր դարձել: Նրա հետ մեր զրույցը կարող եք կարդալ այստեղ:

BRAVO.am-ը Վահագնին եւ նրա հարազատներին առողջություն եւ շուտափույթ ապաքինում է մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները՝ Վահագն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW