×


Բացահայտելով Մարիամ Ալեքսանյանի ընտանիքը

BRAVO.am-ը շարունակում է բացահայտել հայտնի դեմքերի ընտանիքները: Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը պատմել է ծնողների եւ միակ եղբոր մասին՝ տրամադրելով նրանց լուսանկարները:



Հայրս Գեւորգ Ալեքսանյանն է: Նա կոնկրետ մասնագիտություն չի ունեցել, բայց մեզ միշտ խորհուրդներ է տվել մասնագիտություն ընտրելիս: Երբեք դեմ չի եղել իմ մասնագիտությանը, ավելին՝ միշտ հպարտացել է, ինձ միշտ երես է տվել:

Մարիամ Ալեքսանյանի հայրն ու եղբայրը


Մայրս Անուշ Բալայանն է: Նրա համար ամենակարեւոր աշխատանքը հենց մայր լինելն է: Մասնագիտությամբ բուժքույր է, բայց, կարելի է ասել, չի զբաղվել դրանով: Նախկինում բիզնես ուներ, հիմա միտք ունի վերսկսել եւ շարունակել այն:



Մարիամ Ալեքսանյանի մայրը


Եղբայրս Ալբերտ Ալեքսանյանն է: Կբարկանա, երբ իմանա՝ Ալբերտ եմ ասել. նրան բոլորը դիմում են Բուլ: Բուլը 19 տարեկան է, այս պահին ծառայում է բանակում, սերժանտ Ալեքսանյանն է, տանկի հրամանատար է, մենք ընտանիքով հպարտանում ենք նրանով: Զորացրվելուց հետո կշարունակի ուսումը:

Մարիամ Ալեքսանյանի եղբայրը



Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Մարիամի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW