Հոլիվուդյան աստղեր Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, որոնք տեւական ժամանակ է` միասին են, վերջապես որոշել են օրինականացնել հարաբերությունները:): Դերասանները հայտարարել են իրենց նշանադրության մասին:
Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը
Այս մասին լուրը տարածել է Բրեդի մենեջերը, որը նաեւ հայտնել է, թե ամուսնության օրը դեռ հստակ որոշված չէ: Նա նաեւ նշել է, թե սպասվելիք իրադարձության լուրն անչափ երջանկացրել է զույգի երեխաներին:
“Ես ու Անջելինան ուզում ենք ամուսնանալ: Որոշ ժամանակ առաջ ասում էինք, որ չենք ուզում անել դա, որովհետեւ կարող ենք “յոլա գնալ” առանց պաշտոնական ամուսնության: Բայց այժմ վստահ չեմ, որ այս վիճակը երկար կտեւի. մեր երեխաներն անդադար պահանջում են, որ ամուսնանանք: Դա նրանց համար մեծ կարեւորություն ունի, ճիշտն ասած` ինձ համար եւս կարեւոր է երդում տալ”,-“The Hollywood Reporter”-ին տված հարցազրույցում դեռ նախորդ տարվա հունվարին ասել էր Բրեդ Փիթը:
Բրեդ Փիթը երեխաների հետ
Հիշեցնենք, որ “Բրանգելինա”-ի սիրավեպը սկսվել “Mr. and Mrs. Smith” ֆիլմի նկարահանումների ընթացքում` 2004 թվականին: Աստղային զույգն ունի երեք որդեգրած եւ երեք սեփական զավակ:
Պատրաստեց` Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` “Ասոշիեյթեթ փրես”
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: