Սոնա Ռուբենյանի ընտանիքում նոյեմբերը տարեդարձերով առատ է: Երգչուհին նախ տոնել է մայրիկի հոբելյանը, իսկ երեկ երկու տարեկան է դարձել դուստրը՝ Մարին: «Շնորհավոր ծնունդդ, մեր լույս», - գրել է նա:
Աղջկա համար Ռուբենյանը գեղեցիկ ու տարբերվող խնջույք է կազմակերպել: Տորթի եւ լուսանկարվելու համար նախատեսված անկյունի ձեւավորման համար օգտագործվել են թղթե նավակներ, որոնց երգչուհին անդրադառնում է իր նոր երգում: Իսկ մայր ու դուստր շատ նման հագուստ են կրել ու խաղալիք փափուկ արջուկներ ունեցել իրենց գրպաններում:
Սոնա Ռուբենյանը՝ դստեր հետ
Տորթի մոմերը փոքրիկը փչել է մայրիկի «Իմ աղջիկ» երգի հնչյունների ներքո, որի տեսահոլովակն օրեր առաջ է ներկայացվել: Մարին ինքն էլ նկարահանվել է Սոնա Ռուբենյանի հետ:


×
4,754






