BRAVO.am-ն արդեն պատմել է, որ Անդրեն բրյուսովականների առաջարկով միացել է ““Սարի աղջիկը” հայկական երգ” է երիտասարդական նախաձեռնությանը եւ շուտով տեսահոլովակով կներկայացնի այս ստեղծագործության իր տարբերակը: Երգիչն այսօր ԵՊԼՀ-ում հյուր էր եւ, չնայած վատառողջ լինելուն, ուսանողուհիների հետ կատարել է վերոնշյալ ստեղծագործությունը:): Տեսանյութը ներկայացնում ենք ստորեւ:
“Այս երգն ինձ համար նորություն չէ, հայկական տարբերակը լսել եմ Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ”,-նշեց Անդրեն` հավելելով, որ երիտասարդների շրջանում “Սարի աղջիկը” տարածելու գործին փորձում է ներգրավել մեր շոու-բիզնեսի մի շարք արտիստների:
Անդրեն
“Երգը համաձայնել են կատարել նաեւ Շուշան Պետրոսյանը, Էմմին, Նիկ Էգիբյանը, Նարինե Դովլաթյանը, սպասում ենք մանկական խմբերից մեկի վերջնական որոշմանը: “Սարի աղջիկը” կհնչի տարբեր ոճերում` ռեգգի, ռոք եւ այն”,-ասաց երգիչն ու հայտարարեց, որ ինքն էլ համանուն ձայնասկավառակ կթողարկի:
Բրյուսովցիները հյուրընկալել են Անդրեին
Նշենք, որ նախագիծն իրականացնում են Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Տեղեկատվություն եւ հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի ուսանողները: Դասամիջոցի զանգը եւս այս բուհում այսօր ազդարարվեց “Սարի աղջիկ” երգով :):
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: