×


Նազիկ Ավդալյանի ուրախ 39-ամյակն ու մասնակցությունը «Երկու աստղ»-ին

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը դարձել է 39 տարեկան: Մտերիմների եւ երկրպագուների անակնկալների շնորհիվ նա ուրախ տոնական օր է անցկացրել եւ հիշարժան պահերը ամբողջացրել տեսանյութում:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazik Avdalyan (@nazikavdalyan_official)



«Շնորհակալ եմ բոլորիդ այն ջերմ խոսքերի, մաղթանքների, անակնկալների եւ սիրո համար, որով լցրեցիք իմ ծննդյան օրն ու հաջորդ օրերը։ Յուրաքանչյուր զանգ, մեկնաբանություն ու նամակ ինձ հիշեցնում է, որ կյանքը գեղեցիկ է ոչ թե իր օրերով, այլ մարդկանցով, ովքեր ապրում են մեր կողքին ու մեր սրտերում։ Շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ծանոթ, անծանոթ, ընկեր, հարազատ, բոլորին։ Ձեր մաղթանքների էներգիան ես զգում եմ ամբողջ սրտովս: Չգիտեմ՝ ինչպես հայտնել իմ շնորհակալությունն այն անմոռանալի էմոցիաների համար, որ դուք ինձ տվեցիք այս օրերի ընթացքում։ Երջանիկ եմ, որ դուք կաք իմ կյանքում»,- գրել է նա:


Ավդալյանին շուտով կտեսնենք նաեւ այլ կարգավիճակում. նա մասնակցելու է Առաջին ալիքի «Երկու աստղ» նախագծին: Բեմում նրա զուգընկերը երգիչ Սեւակ Ամրոյանն է լինելու:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW