Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի ընտանիքը 17 տարեկան է: Դերասանի խոսքով՝ երբեք չեն բաց թողնում միասին նշելու առիթները։ Նա խոստովանել է նաեւ, որ տարիների հետ իրենց սերը դարձել է ավելի ամուր:
«Մենք միշտ քարոզում ենք, որ ընտանիքում պետք է լինեն սեր, միասնություն եւ համերաշխություն։ Միայն փոխադարձ վստահության ու սիրո վրա կարելի է կառուցել ամուր ընտանիք։ Մեր երեխաները մեր օրինակով են սովորում. չենք ասում, թե ինչպես պետք է սիրել, նրանք տեսնում են։ Դա պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում, քանի որ մենք ենք, որ պետք է կատարյալ օրինակ լինենք գալիք սերնդի համար», - ասել է Դանիելյանը:
Ամուսինները հոբելյանը նշանավորել են նոր տեսահոլովակով եւ պատահական չէ, որ երգում են «քարի պես ամուր» սիրո մասին։ «Քարի պես» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Գրիգոր Դանիելյանն է, ով վստահեցնում է՝ երաժշտությունն իր կյանքի անբաժանելի մասն է։
«Քանի որ միշտ զբաղված եմ հեռուստատեսային նախագծերով եւ ֆիլմերի արտադրությամբ, Հռիփսիմեն երբեմն հիշեցնում է, որ երգչուհի է։ Երկար տարիներ պասիվ ենք եղել, սակայն վերջին մեկ տարում արդեն երեք երգ ենք թողարկել, եւ շուտով ևս երկու ստեղծագործություն կներկայացնենք։ Շատ եմ սիրում երաժշտությամբ զբաղվել եւ նախընտրում եմ գրել այն, ինչ գալիս է ներսից», - ասել է դերասանը:
Տեսահոլովակի հիմքում զույգի հարսանեկան օրվա արխիվային կադրերն են՝ ընտանիքի ամենաթանկ պահերից։


×
388







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: