×


Գայանե Ասլամազյանը, Սյուզի Մելիքյանը եւ ուրիշներ` հարսանյաց զգեստների ցուցադրությանը

BRAVO.am-ը պատմել է “Արմենիա Մարիոթ”-ում ապրիլի 13-ին եւ 14-ին տեղի ունեցած հարսանյաց ցուցահանդես-վաճառքի մասին: Երեկ երեկոյան էլ հյուրանոցի “Արարատ” շքասրահում ճեմել են մոդելներ` ներկայացնելով հարսանյաց խանութ-սրահների եւ հայ դիզայներների կողմից առաջարկվող ամենատարբեր ոճերի հարսի զգեստներ:

Հարսանյաց զգեստների ցուցադրություն "Արմենիա Մարիոթ"-ում


Շոու-ցուցադրությանը ներկա են եղել ինչպես շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, այնպես էլ ամուսնանալ պատրաստվող զույգեր եւ նորաձեւության սիրահարներ, որոնք ամենաբարձր ծափահարություններին արժանացրել են մանկական հարսի ու փեսայի հագուստ ներկայացնող փոքրիկ երեխաներին:

Հարսանյաց զգեստների ցուցադրությանը


Միջոցառման ընթացքում մոդելները պոդիում են բարձրացել ոչ միայն հարսի, այլեւ երեկոյան զգեստներով` ներկայացնելով նաեւ զարդեր ու տարբեր աքսեսուարներ:

Հարսանյաց զգեստների ցուցադրություն "Արմենիա Մարիոթ"-ում


Ցուցադրությունից հետո հանդիսատեսը ձեռքբերված տոմսերով մասնակցել է խաղարկության եւ շահել զարդերից, զեղչի կտրոններից մինչեւ 2 ավիատոմս դեպի Պրահա եւ “Պրահա Մարիոթ” հյուրանոցում 3 գիշեր կացության հնարավորություն: Իսկ “Շահիր քո երազանքների հարսանիքն Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ” մրցույթի հաղթող Ռիտա Խաչիկյան ու Տիգրան Հովհաննիսյան զույգը հարսանիքի անվճար կազմակերպման հնարավորություն է ստացել:

“Շահիր քո երազանքների հարսանիքն Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ” մրցույթի հաղթող Ռիտա Խաչիկյան ու Տիգրան Հովհաննիսյան զույգը


BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Հովաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW