Հանելուկներ, տրամաբանություն ու հնարավորություններ. նոյեմբերի 15-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում տարբերվող եւ հետաքրքիր ռեալիթի շոու է ցուցադրվում՝ «Փարավոնի ժառանգը»: Նախագծի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, իսկ բեմադրող օպերատորն Աշոտ Ավետիսյանն է:
BRAVO.am-ի հետ զրույցում Ավետիսյանը նշել է, որ ուշագրավ շոուի շրջանակում 10 մասնակից տարբեր հանելուկների ու քվեսթների միջոցով գտնում են իրենց տոտեմը եւ տուփը՝ այդ կերպ պարզելով, թե ով է «Փարավոնի ժառանգը»:
«Հաղթողինն է ոչ միայն փարավոնի խորհրդավոր գանձը. նա նաեւ կստանա երեք միլիոն դրամ: Այս նախագծի առավելությունն ինտրիգային հրաշալի պահերն են. այնքան լարված ու հետաքրքիր օրեր ենք անցկացրել նկարահանումների ժամանակ, որ նույնիսկ տեսախցիկի հետեւում աշխատող մարդիկ շունչները պահած հետեւում էին զարգացումներին»,- ասել է օպերատորը:
Նա նշել է, որ նախագծի ստեղծագործական կազմում ներգրավված լինելը իր համար նույնպես հետաքրքիր ու նշանակալի փորձառություն էր. «Այն նորություն ու թարմություն է: Մասնակիցներից շատերը նոր անուններ եւ դեմքեր են, իսկ ոմանք էլ հանրությանը հայտնի են սոցիալական հարթակներից»:
Ռեալիթի շոուն իրեն բնորոշ հաղորդավարական ձիրքով եւ հումորով ամբողջացնում է Ներսես Ավետիսյանը: Բեմադրող օպերատորի խոսքով՝ նախագիծն ամբողջ թիմի համար, կարծես, նոր մարտահրավեր լիներ:
Աշոտ Ավետիսյանը
Աշոտ Ավետիսյանը ոչ միայն «Արմենիա» հեռուստաընկերության փորձառու օպերատորներից է, այլ նաեւ աչքի է ընկնում իր նկարահանած բազում հեռուստանախագծերով եւ տեսահոլովակներով: 2007 թվականից մինչ այսօր նա նկարահանել է ամենատարբեր հեռուստանախագծեր՝ «32 ատամ», «3 պատ», «Միմինո», «Ամենախելացին», «Երկրի գանձերը», «Կասկածելի երեկո», «Համի ուժը», «Կամուրջներ» եւ այլն: Կարիերայի ընթացքում Ավետիսյանը նկարահանումներ է իրականացնել ինչպես Հայաստանում ճանաչված եւ սիրված արտիստների, այնպես էլ համաշխարհային դեմքերի հետ, որոնց թվում են Շառլ Ազնավուրը, Անդրեա Բոչելլին, Էնրիկե Իգլեսիասը եւ Պատրիսիա Կասը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի


×
138







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: