«2025-ի ամենաանսպասելի ավարտը...»,- գրել է երգչուհի Էլեն Բադալյանն իր ինստագրամյան էջում. Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նրան առաջարկել է դառնալ իր կինը։
Զույգը համատեղ լուսանկարներ է հրապարակել Դուբայից, որտեղ իրենց հանգիստն են վայելում այս օրերին։ Էլենը ցույց է տվել նշանադրության մատանին եւ գրել է. «Իմ սրտի կարգավիճակը` հավերժ զբաղված»։
2024-ի նոյեմբերին Էլեն Բադալյանը դարձել էր «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի 6-րդ եթերաշրջանի հաղթող։ Մոսկվաբնակ երգչուհին հայրենիքի հետ կապն ամուր է պահում՝ հաճախ այցելելով Հայաստան։


×
128







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: