×


Գայանե Ասլամազյան.«Այդպես ավելի հեշտ ենք միմյանց հասկանում»

Գայանե Ասլամազյանին եւ Ստեփան Ղամբարյանին BRAVO.am-ը լուսանկարել է ետնաբեմում, երբ նրանք առաջին անգամ միասին վարում էին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոնական համերգը: Եվ ահա այսօր մեր ընթերցողներին ներկայացնում ենք այդ ուրախ կադրերը:):

Ստեփան Ղամբարյանը եւ Գայանե Ասլամազյանը


«Թեպետ Ստեփանի հետ պաշտոնապես առաջին անգամ էի աշխատում, բայց հեշտ էր ու հաճելի։ Նրա հետ բեմում այնքան հարմարավետ էի զգում, որ կուլիսներում բարձր տրամադրություն ունեինք եւ ֆոտոխցիկի առջեւ սկսեցինք հանպատրաստից մեր ուրախ տրամադրությունն ու դերասանական հմտություններն արտահայտել:)»,-մեզ հետ զրույցում պատմել է Գայանեն:

Հաղորդավարուհին հայտնել է, որ համերգները սովորաբար միայնակ չի վարում` նախընտրելով աշխատել գործընկերների հետ. «Ըստ համերգի ձեւաչափի եւ լեզվի՝ հայերեն, թե ռուսերեն, գործընկերներս փոխվում են, բայց այնպիսի մարդիկ են, որոնց կյանքում ճանաչում եմ։ Այդպես բեմում ավելի հեշտ ենք միմյանց հասկանում, սատարում եւ թիկունք կանգնում։ Երբ ինձ են հարցնում, թե ում հետ կցանկանամ վարել, փորձում եմ չթելադրել»։

Ստեփան Ղամբարյանը եւ Գայանե Ասլամազյանը


Գայանեն շարունակում է «Արմենիա» հեռուստաընկերության եթերից բարի լույս մաղթել Արտյոմ Կարապետյանի հետ, ինչպես նշել է, այժմ այլ աշխատանքով չի զբաղվում` իր ժամանակը տրամադրելով որդուն.«Տղաս այժմ պարապում է ընդունելության քննությունների համար. ցանկանում է իրավաբանության ոլորտում մասնագիտանալ։ Աշխատանքային առումով մի փոքր պասիվ եմ, սակայն երբ համերգներ վարելու առաջարկներ եմ ստանում, սիրով ընդունում եմ»։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW