Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը՝ ի պատիվ Հենրիխ Մխիթարյանի երեկվա հիանալի գոլի:
Գարիկ Մարտիրոսյանը
«Բրավո, Մխիթարյան: Խոստացել էի՝ եթե Մխիթարյանը գոլ խփի, եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթի, գլուխս կսափրեմ: Մխիթարյանը գոլ խփեց, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց: Մարտիրոսյանն ասաց, Մարտիրոսյանն արեց: Առաջ, Մխիթարյան, առաջ, ՄՅՈւ»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է հումորիստը եւ հրապարակել վերոնշյալ լուսանկարը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել է առաջին հայը, ով գոլ խփեց Անգլիայի առաջնությունում: Մանրամասներն այստեղ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: