×


Գեղեցիկ, միեւնույն ժամանակ դաժան սիրո պատմություն Արամեից

Օրերս տեղի են ունեցել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները: Երգչի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է նոր աշխատանքի մասին եւ լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:

«Արամեն այս անգամ լիրիկական երգ կներկայացնի` համապատասխան սիրային պատմությամբ, որը ինչպես գեղեցիկ, այնպես էլ դաժան կողմեր ունի»,-պատմել է Սյոման, ով նոր տեսահոլովակի ռեժիսորն է:

Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին


«Քեզ կարոտել եմ» կոչվող երգի երաժշտությունը գրել է Արամ Ավագյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ գործիքավորումն արել են Կարենն ու Սեւակը:

«Ի սկզբանե որոշված չէր այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, բայց գործիքավորումից հետո հասկացանք, որ շատ գեղեցիկ է, ափսոս է առանց հոլովակ մնա»,-նշել է Սյոման:

Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Հոլովակի սյուժեի հիմքում զույգի սիրո պատմություն է, որը ռեժիսորը ներկայացնում է խորհրդանիշների միջոցով.«Հերսն Արամեն է, իսկ հերոսուհուն երկար ենք փնտրել թե Ռուսաստանից, եւ թե Վրաստանից, բայց հեռու փնտրեցինք, մոտ գտանք: Նրանք միասին սյուժետային խաղ չունեն. աղջիկը հիմնականում ներկայանում է եթերային, լուսավոր կերպարով: Գեղեցիկ ձեւով ներկայացվում է զույգի սիրո վայրը, որից հետո ցույց ենք տալիս, որ այնտեղ արդեն դատարկություն է տիրում…»:

Սյոման նշել է նաեւ, որ նկարահանումներն իրականացվել են Ստեփանավանում` տեւելով մեկ ամբողջ օր:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW