Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն օրերս Երեւան է ժամանել՝ այստեղ նշելու իր կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը: Արդեն պատմել ենք, որ նախկին նշանածից բաժանվելուց հետո նա գտել է իր երազանքների տղամարդուն եւ համաձայնել է դառնալ վերջինիս կինը: Եվ ահա, օրեր անց մեր մայրաքաղաքում զույգը կպսակադրվի:
Գոհար Ավետիսյանը՝ նշանածի հետ
«Վայրը, որտեղ երազում ենք իրականացնել մեր հարսանիքը, երկար չենք փնտրել: Ամենամտերիմ ազգականները, տատիկները, ջերմ միջավայրը եւ ամենագեղեցիկ վայրերը հենց այնտեղ են»,-իր «ինստագրամյան» էջում գրել է դիմահարդարը:
Գոհար Ավետիսյանը՝ նշանածի հետ՝ Երեւանում
Գոհար Ավետիսյանը նաեւ փոքրիկ հատված է հրապարակել իր եւ նշանածի՝ Վահիկ Մարտիրոսյանի նախահարսանեկան հոլովակից, որը կարող եք դիտել ստորեւ: Զույգը տեսանյութի համար ընտրել է Մաքսիմ Ֆադեեւի եւ Նարգիզ «Вдвоём» երգը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Գոհար Ավետիսյանի «ինստագրամյան» էջից


×
18,368





