×


Գորան Բրեգովիչը

Գորան Բրեգովիչն իր կենսուրախ նվագախմբով համերգ կտա Երեւանում

Աշխարհահռչակ երգահան, կիթառահար եւ դիրիժոր Գորան Բրեգովիչը երեւանյան առաջին համերգից ութ տարի անց իր «Հարսանիքի եւ թաղման նվագախմբով» պատրաստվում է կրկին հրաշալի երեկո պարգեւել հայ հանդիսատեսին: Սերբ երաժշտի մենահամերգը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարազահմերգային համալիրի համերգային դահլիճում:

Համերգի կազմակերպիչն է «Մեցցո Պրոդաքշնը»` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Տոմսերն ամրագրելու համար կարող եք զանգահարել 096206208 հեռախոսահամարով:


Գորան Բրեգովիչը հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ կինոնկարների երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սեւ կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

Բրեգովիչին կարելի է բնութագրել որպես խորամանկ երաժիշտ, ում երաժշտությունը խճճեցնող է, իսկ կերպարը՝ լցված գաղտնիքներով: Նրա երաժշտությունն իր մեջ պարունակում է բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ:

Դպրոցական տարիներին նրան հեռացրին երաժշտական դպրոցից, ուր նա ջութակ էր ուսուցանում՝ պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ մայրը նրան մեկ օր կիթառ նվիրեց: Իսկ պատերազմը նրա կյանքը բաժանեց երկու փուլի՝ պատերազմից առաջ նա ռոք երաժիշտ էր, իսկ պատերազմից հետո դարձավ այնպիսին, ինչպիսին նրան այժմ գիտի ողջ աշխարհը:

Գորան Բրեգովիչի երեւանյան նախորդ այցի եւ համերգի մասին կարդացեք այստեղ:





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW