BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւորել նորերը:
Զրուցել ենք Ձմեռ պապ Մհեր Նավասարդյանի հետ:
- Ձմեռ պապ գոյություն ունի՞:
- Օհ՜, ամենատարածված հարցն է: Փոքր երեխաներին ներկայանում եմ որպես Ձմեռ պապ կամ Սանտա Կլաուս: Ասում եմ՝ ամենաիսկականն եմ: Իսկ այն երեխաներին, որոնք արդեն ինքնուրույն են մտածում, չեմ խաբում, ասում եմ, որ իրական Սանտա Կլաուսը չեմ, Սանտայի հայաստանյան ներկայացուցիչն եմ:): Եվ հավատում են:
27 տարի է, ինչ աշխատում եմ որպես Ձմեռ պապ: Այս կերպարն իմ տարերքն է: Սերը Ամանորի եւ Ձմեռ պապիի կերպարի նկատմամբ գալիս է իմ ընտանիքից: 22 տարեկանում առաջին անգամ հանդես եկա որպես Ձմեռ պապ եւ մինչև հիմա մարմնավորում եմ այս կերպարը:
- Դուք հավատո՞ւմ եք Ձմեռ պապի գոյությանը:
- Մի քանի օր առաջ թերթում էի իմ մանկության լուսանկարները եւ ինձ համար հանկարծ պարզեցի, որ Ձմեռ պապի հետ ոչ մի լուսանկար չունեմ: Շատ տխրեցի: Որոշել եմ, որ այս տարի անպայնման Ձմեռ պապի հետ նկար եմ ունենալու:
- Ամանորի երազանքներն իրակականո՞ւմ են:
- Ցանկացած երազանք ժամանակի ընթացքում կարող է իրականանալ, եթե հավատաս հրաշքներին: Ես շատ եմ ուզում, որ բոլոր մարդիկ` մեծ, թե փոքր, մեծ երազանքներ ունենան ու հավատան, որ դրանք իրականանալու են:
- Երեխաները չե՞ն ձգում մորուքը, որ ստուգեն՝ իսկական Ձմեռ պապն եք, թե ոչ:
- Նման դեպք չի եղել, որ մորուքս ձգեն, բայց մի անգամ մի աղջիկ կասկածում էր, որ իսկական Ձմեռ պապն եմ, ինձ խաչաձեւ հարցեր էր տալիս, փորձում սխալներ գտնել, բայց նրան այդպես էլ չհաջողվեց, որովհետեւ ես ամենաիսկական Ձմեռ պապն եմ:):
- Չե՞ն ասում՝ նախորդ տարի նամակ էինք գրել, բայց մեզ մեր ուզած նվերը չբերեցիր:
- Նման դեպքեր եղել են: Գալիս են, ասում են` «Ձմեռ պապ, բա ինչի՞ ինձ մեքենա չբերեցիր»: Ես ասում եմ, որ կարդում եմ բոլոր մանուկների նամակները, գիտեմ՝ ով ինչ է ցանկանում, բայց եթե ամբողջ տարին խելոք չեն մնացել, լավ չեն սովորել, չարաճճի են եղել, նվիրում եմ մեկ ուրիշ բան:
- Պետք է երեխաներին շա՞տ սիրել` Ձմեռ պապ աշխատելու համար:
- Անպայնման: Պետք է սիրել ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին, բոլոր նրանց, ում համար Ամանորի հեքիաթն արթուն է: Պետք է սիրել ու համբերել: Սիրել երեխաներին, սիրել կերպարը, որը ներկայացնում ես, ու համբերատար լսել, երբ երեխան անգամ 6-րդ բանաստեղծությունն է արտասանում:
- Ամենաշատն ո՞վ է Ձեզ զարմացրել:
- Մանուկներից մեկը որոշել էր ինձ մի լավ զարմացրել ու 12 բանաստեղծություն արտասանեց: Երեխաները մի ամբողջ տարի պատրաստվում են մեր հանդիպմանը: Հագնում են իրեն գեղեցիկ զգեստները, լավ պարապում եմ բոլոր երգերն ու բանաստեղծությունները, որ հանկարծ բառերը չմոռանան ու գալիս են Ձմեռ պապի հետ հանդիպման: Եվ ինչպե՞ս կարելի է կոտրել նրանց ողջ տարվա աշխատանքը չլսել: Երեխային խաբել հնարավոր չէ. նրանք միանգամից տարեբերում են կեղծիքը ճշմարտությունից: Սա շատ պատասխանատու աշխատանք է: Եթե անգամ մեկ երեխայի համար կոտրվում է Ամանորի հեքիաթը, հանցագործություն է Ձմեռ պապիի համար:
- Ի՞նչ նամակներ են Ձեզ զգում:
- Շատ նամակներ են տալիս: Վերջերս 8-ից 10 տարեկան մի աղջիկ էր եկել իր մայրիկի հետ: Նա ինձ տվեց երկար մի նամակ, որտեղ 3 ցանկություն կար՝ աշխարհին խաղաղություն, ծնողներին առողջություն ու երջանկություն բոլորին: Ես հուզվել էի, պինդ գրկեցի նրան:
- Հիմնականում ի՞նչ նվերներ են խնդրում:
- Ամեն տարի երեխաների նախասիրությունները փոխվում են: Այս տարի հասցրել եմ շփվել հազարավոր երեխաների հետ եւ որքան էլ զարմանալի հնչի` նրանցից ոչ մեկն ինձ չի ասել, որ iPhone կամ պլանշետ է ցանկանում: Մանուկները խաղալիքներ են ուզում, զարգացնող խաղեր եւ գրքեր: Ես հաճելիորեն զարմացած եմ. իրավիճակ է փոխվել:
- Իսկ Ձեզ նվերներ անո՞ւմ են:
- Այո, կոնֆետներ են բերում Ձմեռ պապիկի համար, իրենց նկարած նկարները, փոքրիկ հուշանվերներ:
- Ի՞նչ մասնագետ պետք է լինել Ձմեռ պապ աշխատելու համար:
- Ցանկալի է լինել դերասան: Այս կերպարը մարմնավորելու համար պետք է դերասանական մեծ փորձ ունենալ: Բայց եթե հավատում ես այն կերպարին, որին մարմնավորում ես, անկեղծ ես, արհեստական չես խաղում, չես խաբում, մարդիկ զգում են եւ գնահատում:
- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
- Շնորհավորում եմ բոլորին Ամանորի ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Ինձ համար կարեւոր է սերը: Բոլորին ցանկանում եմ մեծ սեր: Յուրաքանչյուր տարիքում մարդ քնքշության, սիրո, հոգատարության կարիք ունի: Ես ցանկանում եմ, որ որեւէ մեկն իր հարազատների կողմից անտեսված չլինի: Եկեք սովորենք սիրել իրար եւ վախենալ կորցնելուց: Թող կատարվեն բոլորի այն ցանկությունները, որոնք անգամ վախենում են արտաբերել:
Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը Հրանտ Մարինոսյանին
BRAVO.am
Շնորհակալություն Երեւան Մոլին՝ նկարահանմանն աջակցելու համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: