×


Գուրգեն Դաբաղյանը՝ Բալիում մեղրամսի եւ տպավորիչ հանգստի մասին

Հուլիսի 30-ին Երեւանում միմյանց հավերժ սիրելու եւ հավատարիմ լինելու խոստում տալուց հետո երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան իրենց մեղրամսինն են վայելում Ինդոնեզիայում:

Հանգստի համար Բալի կղզին ընտրած ամուսինները BRAVO.am-ին ռոմանտիկ ուղեւորությունից լուսանկարներ են տրամադրել ու մանրամսաներ հաղորդել:
«Երկուսս էլ առաջին անգամ ենք Բալիում: Այստեղ գալու որոշումը միասին ենք կայացրել ու չենք փոշմանում: Շատ լավ օրեր ենք անցկացնում: Վայելում ենք բնությունը, արեւը, ծովն ու միմյանց :)։ Զբոսնում ենք ու հետաքրքիր վայրեր այցելում»,- ասել է Գուրգենը, ով նախկինում ակտիվ հանգստի սիրահար է եղել,- «Առաջ ռիթմ էի սիրում, աշխուժություն, բայց հիմա՝ այնքան էլ չէ, ինչ որ բան իմ մեջ փոխվել է»:

Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան


Վերհիշելով իր տպավորիչ արձակուրդները՝ նա առանձնացրել է Իտալիա այցը. «Իտալիան ինձ գրավել է ամեն ինչով: Սիրահարված եմ այդ երկրին: Անցած տարի երկու անգամ գնացել եմ ու երկու անգամն էլ անմոռանալի օրեր անցկացրել»:

Երգչից տեղեկացանք, որ շատ է ցանկանում լինել Ճապոնիայում ու Մալդիվներում:

Գուրգեն Դաբաղյանն ու կինը՝ Իննան


Ամուսինները հասցրել են մտերիմների համար հուշանվերներ գնել. «Գնումներ անելու պարտականությունները կնոջս է վստահված: Նա արդեն հասցրել է մեր գրեթե բոլոր բարեկամների համար նվերներ գնել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Գուրգեն Դաբաղյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport