×


Դամիան Հովհաննիսյան. «Իմ լուսանկարներում տեսնում եմ արտացոլանքս»

«Սահման» ամենամյա դպրոցական փառատոնի շրջանակում երեկ՝ հունիսի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը։

Դամիան Հովհաննիսյանը


Հայաստանում մինչ այս 5 ցուցահանդեսով հանդես եկած լուսանկարիչը ներկայացրել է երեխաների 15 լուսանկարներ, ում լուսանկարել է ժապավենով` ավելի մեծ գեղարվեստականության հասնելու համար։

«Նկարները բոլորը բնական տեսքով են: Ես փորձում եմ խուսափել իմ աշխատանքները խմբագրելուց` այլ ուղիներով տարբեր էֆեկտներ ստեղծելով: Ֆոտոշոփ չկա»,- ասել է Դամիանը:

Դամիան Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսին


Նրա հավաստմամբ՝ նկարները տարբեր վայրերում են արվել, մեծամասնությունը իմպրովիզացիա է եղել։

«Ասում են՝ լավ լուսանկարիչն իր գործերում պետք է իրեն տեսնի: Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց իմ լուսանկարներում տեսնում եմ արտացոլանքս: Ներկայացված լուսանկարներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Դրանք ինձ համար մեծ նշանակություն ունեն: Չեմ կարող առանձնացնել ու ասել, որ այս մեկը մյուսներից ավելի շատ եմ հավանում: Իհարկե, կան նկարներ, որոնք, ըստ իս, ավելի լավ են ստացվել»,- հավելել է լուսանկարիչը:

Դամիան Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսին


Նրանից տեղեկացանք, որ ցանկություն ունի նման ցուցահանդեսով հանդես գալ Հայաստանի այլ մարզերում եւ Ղարաբաղում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW