×


Դավիթն ու Աստղիկը խնջույք են կազմակերպել նորածին որդու համար

Դերասան-ամուսիններ Դավիթ Թադեւոսյանն ու Աստղիկ Խաչատրյանը երկու ամիս է՝ վայելում են իրենց երկրորդ բալիկի ներկայությունը: Գլենդելում բնակություն հաստատծ զույգը վերջերս փոքրիկ Մարկի համար խնջույք է կազմակերպել, իսկ լուսանկարներն ու մանրամասները վստահել BRAVO.am-ին:

«Մարկը մեր կյանքը շատ է փոխել, քանի որ մենք բավական երկար ժամանակ երեքով էինք: Փոքրիկ մարդուկի հայտնվելը մեր կյանք, մեր առօրյա բավական անսվոր էր, բայց նա մեզ ստիպեց հաշվի նստել իր հետ, եւ շատ արագ բոլորս հարմարվեցինք նրան»,-նշել է Աստղիկը:

Աստղիկ Խաչատրյանը՝ որդիների հետ


Նրա խոսքով՝ ավագ որդին պատասխանատվությամբ է ստանձնել մեծ եղբոր դերը. «Նույնիսկ չէի էլ սպասում: Մինչեւ Մարկիս ծնվելն Արեգս դեռ փոքր էր ինձ համար, բայց փոքրիկի ծննդից հետո զգացի՝ ինչպես նա մեծացավ եւ հասունացավ. շատ ուշադիր եւ հոգատար ապերիկ է»:

Փոքրիկի պատվին կազմակերպված խնջույքին ներկա են եղել զույգի մտերիմները. «Մեր ընկերներն էին ներկա: Նրանք եկել էին Մարկին բարի գալուստ ասելու այս մեծ եւ հիասքանչ աշխարհ: Շնորհակալ ենք բոլորին»:

Դերասանուհին խոստովանել է, որ փոքրիկի ծննդից հետո իրեն մեղավոր է զգացել ավագ որդու առջեւ. «Մարկի ծնվելուց հետո, ճիշտն ասած, նույնիսկ դեպրեսիա սկսվեց: Թվում էր՝ բավարար ուշադրություն չեմ դարձնում մեծ տղայիս, հեռացել ենք իրարից, էլ մեր ուժեղ կապը չկա: Բայց դա պարզապես ուշադրություն էր Մարկի նկատմամբ, չէ՞ որ նորածիններն ավելի շատ են պահանջում ուշադրություն, իսկ սերս երկուսի հանդեպ էլ անսպառ է»:

Դավիթ Թադեւոսյանն ու Աստղիկ Խաչատրյանն՝ իրենց որդու հետ


Աստղիկը խոսել է նաեւ ամուսնու վերաբերմունքի մասին.«Դավիթը մի փոքր այլ կերպ է իրեն դրսեւորում: Արեգի ժամանակ տանը քիչ էր լինում. շատ էին նկարահանումներն ու ներկայացման փորձերը, այժմ, ինձ թվում է, Մարկից նաեւ Արեգի կարոտն է առնում: Դավիթը ոչ միայն հրաշալի հայրիկ է, այլեւ հրաշալի ընկեր Արեգի համար, նրանք ավելի շատ ընկերներն են, քան հայր ու որդի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW