Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասան Դավիթ Սեխպեյանը դարձել է 27 տարեկան: Նա BRAVO.am-ին ասել է, որ մտերիմների շրջապատում հինգ օր ու գիշեր նշել է տարեդարձը:):
Դավիթ Սեխպեյանը` կնոջ հետ
Հոբելյարը պատմել է, որ հաճելի անակնկալ է մատուցել սիրելին.«Մի քիչ զբաղված էի ու մտածում էի` երեկոյան կնոջս հետ օվկիանոսի ափին գտնվող ռեստորաններից մեկում կընթրենք, բայց նա առանց իմ իմացության ամեն ինչ նախապես ծրագրել էր: Պարզվեց` ընկերներս այնտեղ ինձ էին սպասում եւ իրենց հերթին մի շարք անակնկալներ էին պատրաստել: Օրվա ավարտին դարձյալ կնոջս մտահղացմամբ գնացինք անտառ ու 5 օր մնացինք այնտեղ: Նաեւ մի շարք նվերներ եմ ստացել, որոնց մասին կնախընտրեմ լռել»:
Դերասանը ծննդյան մի քանի տորթ է ունեցել, որոնք, ինչպես նշել է, մեկը մյուսից գեղեցիկ ու համեղ են եղել.«Ամեն անգամ մոմերը փչելիս տարբեր երազանքներ եմ մտապահել, բայց չեմ ասի, թե ինչ:)»:
Դավիթ Սեխպեյանն ընկերների հետ նշել է տարեդարձը
Դավիթը Միացյալ Նահանգներում ստեղծագործական բուռն կյանքով է ապրում: Հոկտեմբերին տեղի կունենա նրա նոր ներկայացման պրեմիերան: Դերասանը Հայաստան այցելելու մեծ ցանկություն ունի, բայց.«Աշխատանքային զբաղվածությունս թույլ չի տալիս: Ամեն ինչ ու ամենքին շատ եմ կարոտել, շատ եմ ուզում վերադառնալ…»:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Սեխպեյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: