×


Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը

Դավիթ Աղաջանյան.«Նրանց թվում է՝ մեր հարսանիքին ենք պատրաստվում»

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը սիրային զույգ լինելուց բացի, նաեւ գործընկերներ են: Ամիսներ առաջ նրանք ներկայացրին «Մեկ վայրկյան» զուգերգի տեսահոլովակը, այս շրջանում էլ միասին վարում են «Մինչ հարսանիք» նախագիծը:

«Ներկայանում ենք զույգերի, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Դրական ու լավ արձագանքներ ենք ստանում հաղորդման վերաբերյալ: Լինում են նաեւ այնպիսի հետեւողներ, ովքեր լուրջ են ընկալում սյուժեն: Նրանց թվում է՝ մեր ամուսնության նախապատրաստական աշխատանքներն ենք նկարահանում: Այն խորհուրդները, որոնցով փորձում ենք օգտակար լինել ամուսնանալ պատրաստվող զույգերին, միգուցե եւ մեզ օգտակար կլինեն, ինչու ոչ»,- ասել է դերասանն ու հավելել, որ առայժմ չի ուզում խոսել իր եւ Աննայի սպասվելիք հարսանիքի մասին:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Դավիթի խոսքով՝ նշանածի հետ նկարահանումները բավական հեշտ են անցնում. աշխատանքային տարաձայնություններ գրեթե չեն ունենում:): Ինչ վերաբերում է երգարվեստին, ապա այս ոլորտում լուրջ քայլեր անելու ցանկություն չունի, նշում է՝ իրենը չէ, իսկ զուգերգն ընդամենն անակնկալ էր երկրպագուներին: Իսկ Աննան առաջիկայում ստեղծագործական նորություն անպայման կունենա:

Դերասանը հայտնել է նաեւ, որ այս շրջանում զբաղված է իր՝ բաճկոնների նոր հավաքածուի թողարկման աշխատանքներով:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW