×


Սոնա Աբրահամյանի եւ Դավիթ Միրոյանի հարսանիքին

Դավիթ Միրոյանը եւ Սոնա Աբրահամյանն ամուսնացել են

Դավիթ Միրոյանն ու Սոնա Աբրահամյանն այսօրվանից ամուսիններ են: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում: Արարողության գեղեցիկ պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Նրանք չեն պահպանել հարսանիքների ավանդական երթուղին` հանդիպման վայր ընտրելով Երեւանի հյուրանոցային համալիրներից մեկի գեղեցիկ այգին.«Որոշեցինք փոքր-ինչ շեղվել հայկական տարբերակից ու յուրովի կազակերպել մեր օրը: Հարսի տուն-փեսայի տուն գնալու փոխարեն այգում մեր մտերիմ ընկերների հետ մի քիչ շփվեցինք ու գնացինք եկեղեցի: Այս կերպ եւ մենք չհոգնեցինք, եւ մեր հյուրերը` էներգա խնայելով լավ քեֆ անելու համար»,- ասել է հաղորդավարուհին:

Դավիթ Միրոյանը եւ Սոնա Աբրահամյանն ամուսնացել են


Պարզվում է` եկեղեցու ընտրությունը փեսայինն է եղել.«Երբ հստակեցրինք հարսանիքի օրն ու սկսեցինք զբաղվել մյուս գործերով, Դավիթն առաջարկեց Սաղմոսավանքում պսակադրվել, ես չառարկեցի, քանի որ նախընտրելի այլ վայր չունեի, եւ այս վանքը շատ եմ հավանում»:

Հարսանեկան խնջույքը եւս նորապսակները կազմակերպել են երեւանյան այգիներից մեկում:

Դավիթ Միրոյանի եւ Սոնա Աբրահամյանի պսակադրությանը


BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW