Նախորդ զրույցների ժամանակ Դելոն`Վահագն Ստեփանյանը նշել էր, որ շուտով գործնական նորություններ կլինեն: Այսօր արդեն ամերիկաբնակ հումորիստ-դերասանն ուրախությամբ հայտնել է, որ համագործակցում է «Ռեինկարնացիա» խմբի հետ, որի ամերիկյան առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Լոս-Անջելեսում:
Դելոն
Համերգի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Դելոյի նորաստեղծ ընկերությունը:
«Փրոդաքշն հիմնելու մտահղացումը վաղուց կար, սակայն թղթաբանական հարցերի պատճառով վերջերս ենք կարողացել իրականացնել մտադրությունը: Առաջին մեծ նախագիծն իրականացնում ենք «Ռեինկարնացիա» խմբի հետ: Լոս-Անջելեսում խումբը կունենա առաջին համերգը, որը յուրահատուկ է, ինչպես եւ խումբը: Այն բացօթյա է եւ տեղի կունենա «Գրիֆիտ» այգում»,- BRAVO.am-ին ասել է Դելոն:
Դելոն
Նրա խոսքով, բարեգործական համերգի մտահղացումը «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանինն է: Նա բարեգործական հիմնադրամ ունի, որի առաքելությունը մարզերում գտնվող երաժշտական դպրոցներին աջակցելն է, լավ երաժշտության զարգացումն ու տարածումը: Համերգի ողջ հասույթն ուղղվելու է այդ դպրոցներին:
Դելոն վստահեցրել է, որ ամեն ինչ անում են, որ համերգը տպավորիչ ու լավ անցնի:
«Շատ սեր ու դրական էմոցիաներ են լինելու այդ օրը: Ընտանեկան շատ լավ օր է: Հրավիրում ենք բոլոր հայերին համախմբվել լավ գաղափարի շուրջ: Լոս-Անջելես-Հայաստան կապը պահպանելու համար բազմաթիվ մտահղացումներ ու գաղափարներ կան: Մանրամասների մասին կխոսենք ավելի ուշ»,- ասել է դերասանը:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ամերիկահայ բարերար Սարգիս Ավետիսյանին, որը հովանավորում է համերգը:
«Նա առաջինն էր, ով հավատաց մեր գաղափարին եւ աջակցեց»,- եզրափակել է Դելոն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դելոյի անձնական արխիվից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: