×


Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշանվել է

Նարիա Մովսիսյանն ապրիլի 22-ին նշանվել է Վարդգես Մարտիրոսյանի հետ: Դերասանուհին անկեղծորեն պատմել է, որ նշանադրությանը պատրաստվել է երկու օրում, իսկ սիրելիի հետ շփումը վերսկսել է դրանից մի քանի օր առաջ:). “Երկուսիս ծնողներն էլ ուրախալի շոկ ապրեցին, մեր ընկերները նույնպես վստահ էին, որ միասին ենք լինելու”:

“Երկուսիս ծնողներն էլ ուրախալի շոկ ապրեցին”. Նաիրա Մովսիսյան


24-ամյա Նաիրան եւ 28-ամյա Վարդգեսը միմյանց ճանաչում են մոտ 4 տարի, դերասանուհու խոսքերով` իրենց ծանոթությունը  “խառը պատմություն” է. “Առաջին անգամ իրար տեսել ենք Կիեւյան փողոցի վրա, պարբերաբար իրար տեսնում ու անցնում էինք… 4 ամիս հետո ենք միայն ծանոթացել, շփվել: Հաճախակի չենք հանդիպել, բայց սերը միշտ եղել է: Տեսակով սիրված կանանցից եմ, քան սիրող, բայց այս դեպքում սիրում եմ, որը հանգեցրեց պատասխանատու քայլի”:

“Շտապելու խնդիր չունեինք, բայց ամեն ինչ արագ ստացվեց: Ադաթով նշանդրեք ենք արել. մեր հարազատներն այդպես ցանկացան: Երջանիկ պահ ապրելու համար մեկ վայրկյանն էլ բավական է, որ որոշում կայացնենք ու իրականացնենք”, - իր նշանադրության մասին պատմել է Նաիրա Մովսիսյանը եւ ավելացրել, որ հաջորդ օրն էլ ակումբներից մեկում առիթն ընկերների հետ է նշել:

Նաիրա Մովսիսյանը սիրելիի՝ Վարդգեսի հետ


Արդեն պատմել ենք, որ Նաիրան իր զգեստներն ինքնուրույն կարելու նախասիրություն ունի, ինչպես վարվել էր իր ծննդյան օրը,  նշանադրությունն էլ բացառություն չի եղել. “Շորս կարում էի այն ժամանակ, երբ հյուրերը մտան մեր տուն: Ուզում էի իր նարնջագույն կոստյումին համահունչ զգեստ հագնել, այդ պատճառով վարդագույն զգեստս, որը նախորդ օրն էի կարել, դրեցի մի կողմ ու նարնջագույն կտորից նորը կարեցի:)”:

Դերասանուհու խոսքերով` հարսանեկան արարողությունը հապշտապ չեն անի. “Ամուսնությանն ավելի լավ կպատրաստվենք, թեեւ համոզված չեմ, որ պսակադրությունից հետո մեծ խնջույք կլինի: Մեզ համար կարեւոր են Աստծո օրհնությունը, ԶԱԳՍ-ը, գեղեցիկ հարսի զգեստն ու կոստյումը: Մեր ուրախությունը մեր սրտում կլինի”:

Նարիա Մովսիսյանն ապրիլի 22-ին նշանվել է Վարդգես Մարտիրոսյանի հետ


Նաիրան պատմել է նաեւ իր զգացողությունների մասին.“Այն, ինչ միասին ապրել ենք մինչ նշանադրությունը, հիմա որպես հարսնացու եմ վայելում: Ուղղակի երջանիկ եմ, որ սիրող մարդու կողքին եմ: Վերջին տարիներին աշխատանքի մեջ ինչի հասել եմ, իր շնորհիվ է, ամեն ինչ անում է, որ ինձ լավ զգամ, նույնիսկ դեմ չէ, որ պրոդյուսերի հետ աշխատեմ: Վարդգեսը եզակի մարդկանցից է, որը չի փորձում ինձնով կայանալ, այլ հակառակը` ես եմ ձգտում հասնել իրեն”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW