Իր “մերկ օրերի” ավարտն է ազդարարել “Լոս Անջելես Գալաքսի” ակումբի ավագ Դեւիդ Բեքհեմը:): Ֆուտբոլիստը որոշել է այլեւս չնկարահանվել գովազդային հոլովակներում, որոնք առաջարկում են տղամարդկանց ներքնազգեստ:
Դեւիդ Բեքհեմը
Այս որոշումն ընդունել Դեւիդին “ստիպել” են սեփական երեխաները, որոնք նախատել են հորը մարդկանց առջեւ կիսամերկ ցուցադրվելու համար: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ու Վիկտորիան չորս զավակ ունեն` երեք որդի եւ մեկ դուստր:
Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները որդիների հետ
“Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի խոշորագույն հեռուստաալիքներին հետեւող միլիոնավոր միլիոնավոր մարդիկ այսօր հնարավորություն ունեն ուսումնասիրել իմ մարմինն օրվա ցանկացած ժամին: Վերջերս դուստր եմ ունեցել եւ չեմ ցանկանում իրեն շփոթեցնել նման բաներով”,- այս հայտարարությամբ է հանդես եկել Դեւիդ Բեքհեմը “Bodywear” կիսավարտիքների վաճառքի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` EG


×
6,276






