×


ԴիԿապրիոյի ծովափնյա հանգիստն ու թոփլես ընկերուհին :)

2014-ի գարունը Լեոնարդո ԴիԿապրիոյի համար սկսվեց ոչ այնքան բարեհաջող. մարտի 3-ին տեղի ունեցած հեղինակավոր “Օսկար” մրցանակաբաշխությունից նա հեռացավ ձեռնունայն, սակայն, ինչպես երեւում է պապարացիների` օրերս ֆիքսած լուսանկարներից, իրեն նետել է ոչ թե մելանխոլիայի գիրկը, այլ` մոդել Թոնի Գարնի:):

Մոդել Թոնի Գարնը եւ Լեոնարդո ԴիԿապրիոն


39-ամյա դերասանը “Victoria's Secret”-ի 21-ամյա “հրեշտակի” հետ ուղեւորվել է Բորա-Բորա կղզի` վայելելու ծովափնյա հանգիստ: Զույգը չի թաքցրել ռոմանտիկ հարաբերությունները` համբուրվելով եւ գրկախառնվելով լողափին: Թոնին նաեւ առանց կրծկալի արեւայրուք է ընդունել Լեոյի կողքին:

Մոդել Թոնի Գարնը եւ Լեոնարդո ԴիԿապրիոն


Նշենք, որ հարցազրույցներից մեկում ԴիԿապրիոն հայտարարել է, թե ամուրիների շարքը կլքի միայն այն ժամանակ, երբ կզգա, որ պահը հասունացել է: Ի՞նչ եք կարծում, այս մոդելին կհաջողվի ամուսնական կապերով իրեն կապել սրտակեր դերասանին:):

Մոդել Թոնի Գարնը եւ Լեոնարդո ԴիԿապրիոն


BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW