Արդեն պատմել ենք, որ Դիանա Մալենկոն սիրելիի՝ դիզայներ Մհեր Գալստյանի հետ իր հանգիստն է վայելում Բալիում: Հաղորդավարուհի-դերասանուհին այսօր հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը՝ տեղեկացնելով, որ նշանադրվել է:
Մհեր Գալստյանը եւ Դիանա Մալենկոն նշանադրվել են
Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել հենց էկզոտիկ կղզում: «Այսօր ամենահրաշալի օրն է, որեւէ օր չի հավասարվի սրան… Նշանադրվել եմ իմ երազանքների տղամարդու հետ»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դիանան:
Դիանա Մալենկոն՝ Բալիում
Շնորհավորում ենք զույգին՝ մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:
BRAVO.am
Լուսանկարները՝ Դիանա Մալենկոյի «ֆեյսբուքյան» էջից


×
23,100






