Գրիգոր Դանիելյանը եւ երգչուհի Հռիփսիմե Ելինյանն այս օրերին Ալբերտոյի հետ արտերկրում են: Հումորիստ-դերասանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ամառային հանգիստը սիրելի կնոջ եւ որդու հետ վայելում է Եգիպտոսում:
Գրիգոր Դանիելյանը` որդու հետ
Նա նշել է, որ ուղեւորությունն ամենից շատ հաճույք է պարգեւում իրենց փոքրիկին.“Տղայիս համար յուրահատուկ ժամանց է: Արդեն հասցրել է ռուս, վրացի եւ գերմանացի ընկերներ ձեռք բերել: Չարաճճիություններ այդքան էլ չի անում, միայն շատ դժվար է նրան հանել լողավազանից:)”:
Գրիգոր Դանիելյանը` կնոջ` Հռիփսիմե Ելինյանի հետ
Գրիգորն աշխատանքի բերումով հաճախ է եղել տարբեր երկրներում` ելույթները համատեղելով հանգստի հետ.“Միացյալ Նահանգներ, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա, Չեխիա… Հատկապես տպավորել են Բարսելոնա, Ամստերդամ, Պրահա, Լաս Վեգաս քաղաքները, իսկ այստեղ` Եգիպտոսում, Կարմիր ծովի հատակը սուզվելիս աշխարհն իսկապես փոխվում է”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Դանիելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: