Ելենա Բորիսենկոյի համար հուլիսի 27-ը տոնական է: Դերասնուհին երեկ դարձել է 45 տարեկան: Նա BRAVO.am-ին ասել է, որ տարեդարձի առթիվ անակնկալների ու անսպասելի նվերների տարափը սկսվել է օրեր առաջ:
«Արտերկրում ապրող մտերիմ ընկերներիցս մեկը Հայաստանում էր եւ որոշեց` այս տարի ծնունդս ավելի շուտ պետք է նշենք, քան նախատեսված է: Նա, ինչպես միշտ, շատ յուրօրինակ ու տարբերվող անակնկալ է մատուցել, որի մասին չեմ կարող խոսել. նեղ անձնական է: Չգիտեմ` ինչու, այս անգամ շատերն էին որոշել ինձ ավելի վաղ շնորհավորել ու նախապես հանձնել իրենց նվերները: Քույրերս էլ օրեր առաջ են իրենց պատրաստած նվերներն ինձ տվել»,- պատմել է Ելենան:
Ծննդյան օրը դերասանուհուն առաջինը մայրն է շնորհավորել.«Կեսգիշերին նա ինձ իր մաղթանքները հղեց, որոնք ամենակարեւորներից են ինձ համար: Երկուսով տորթի վրա Երուսաղեմից բերված մոմ դրեցինք ու սպասեցինք` մինչեւ վերջ վառվի: Այս տարի, որքան էլ զարմանալի է, ոչ մի երազանք չեմ մտապահել: Ցանկությունս մեկն է` ծնողներս առողջ լինեն ու որքան հնարավոր է երկար մնան կողքիս»:
Ելենա Բորիսենկոն
Տոնական երեկոն Ելենան անցկացրել է մտերիմ ընկերների ու բարեկամների միջավայրում.«Դեռ փոքրուց սովոր եմ, որ ուրիշներն են ինձ համար խնջույքներ կազամկերպում եւ այդ կերպ ուրախացնում: Այս տարի բացառություն եմ արել` ինքս երեկույթ նախաձեռնելով Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Ուրախ երեկո էր, կարեւորը` Մոսկվայում բնակվող քույրս էլ էր կողքիս»,- նշել է նա:
Խոսելով ձեռքբերումների մասին` դերասանուհին ասել է.«Ամենակարեւոր բանը, որ ունեմ կյանքում, ծնողներս են, ու վստահ եմ` ծնվելուց առաջ ինքս եմ նրանց ընտրել: Նրանք, հատկապես մայրս, շատ մեծ ներդրում են ունեցել իմ մարդ տեսակի ձեւավորման, մասնագիտական առումով կայացման գործում: Եթե նրանց շնորհիվ 6 տարեկանում չհայտնվեի Խաչիկ Չալիկյանի արվեստանոցում, երեւի այսօր չլինեի այն Ելենան, որը կամ»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ելենա Բորիսենկոյի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: