×


Ջութակահար Հայկ Կազազյանը հաղթել է Դուբայի մրցույթում՝ ստանալով 200 հազար եվրո եւ Stradivari մոդելի ձեռագործ ջութակ

Ապրիլի 22-ից 28-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում հանդես է եկել որպես «Classic Violin Olympus» հեղինակավոր մրցույթի ռեզիդենտ նվագախումբ։

Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը համագործակցել է տաղանդավոր 12 ջութակահարի հետ եւ ներկայացրել Չայկովսկու, Բեթհովենի եւ անվանի այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։


Առաջին մրցանակին արժանացել է 42-ամյա ջութակահար Հայկ Կազազյանը, հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Կազազյանը ստացել է 200 հազար եվրո դրամական պարգեւ եւ Stradivari մոդելի ձեռագործ ջութակ՝ պատրաստված վարպետ Ֆաբիո Պիաջենտինիի կողմից:


«Ուրախ ենք, որ տաղանդավոր ջութակահարը ժամանակին համագործակցել է նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ», - նշված է հաղորդագրությունում:

Լուսանկարները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW