×


Ելենա եւ Միլենա Վարդանյանները

Ելենա Վարդանյանը՝ առաջնեկի, 18 կգ-ով նիհարելու եւ բեմ վերադառնալու մասին

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ Ելենա Վարդանյանի առաջնեկը՝ Ալեքսանդրը, լույս աշխարհ է եկել փետրվարի 2-ին։ Երկու ամսվա ընդմիջումից հետո դերասանուհին վերադարձել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ կարոտել էր աշխատանքային նախկին գրաֆիկը.«Քանի որ երեխայիս խնամքի հարցում ամուսինս ու ծնողներս օգնում են, կարող եմ ինձ թույլ տալ նախատեսվածից ավելի շուտ անցնել գործի։ Բացի այդ, թատրոնում գրասենյակային կարգուկանոն չէ, եւ ողջ օրվա փոխարեն երեկոյան ժամերին ենք հիմնականում զբաղված լինում»։

Նրա փոխանցմամբ՝ հարազատների աջակցությամբ կարողանում է երեխային խնամել, եւ դայակի օգնության չեն դիմել: Ամուսինները նախընտրում են դեռեւս չհրապարակել փոքրիկի լուսանկարները.«Երջանիկ եմ, որ իմ կյանքում այսպիսի հրեշտակ է հայտնվել: Հանգիստ երեխա է, մեզ մոտ ամեն ինչ գրաֆիկով է, գիշերներն էլ հանգիստ քնում եմ։ Մայրանալուց հետո մեծ պատասխանատվություն եմ զգում. Ալեքսանդրը բոլորիս ուշադրության կենտրոնում է, նա է առաջին տեղում»:

Ելենա Վարդանյանն՝ ամուսնու հետ


Թատրոնը պահանջում է մեծ էներգիա, պատրաստվածություն ու կեցվածք, եւ Ելենան ծննդաբերությունից հետո հատուկ սննդակարգով ու ֆիզիկական ակտիվությամբ հասցրել է նիհարել մոտ 18 կգ-ով եւ, ինչպես նշել է, լիովին պատրաստ է ներկայանալ հանդիսատեսին.«Խաղացանկային հիմնական դերերս վերականգնել եմ, նաեւ շուտով նոր ներկայացումներ են բեմադրվելու, որքան գիտեմ՝ ես էլ զբաղվածություն կունենամ»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Ելենա Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW