Եվա Բաղդասարյանը, ով այժմ նկարահանվում է “Հատուցում” ֆիլմում` մարմնավորելով քիլլեր հերոսուհուն, քիչ անց կկտրի իր ծննդյան տարեդարձի տորթը: Իսկ թե ինչքանով է դեղին վարդերով տորթը համահունչ հոբելյարի զգեստին, տեսեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:):
Եվա Բաղդասարյանը
“Ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ ծնունդս նշում եմ նեղ ընտանեկան-ընկերական շրջապատում: Այս օրն իմն է եւ անցկացնում եմ ուրախ տրամադրությամբ”,-ասել է 19-ամյա Եվան եւ հավելել.“Առաջին շնորհավորանքները միշտ ծնողներիցս եմ ստանում, հետո արդեն ընկերներս են զանգահարում` միմյանց հերթ չտալով”:
Մեզ հետ զրույցում նա հիշել է 18-ամյակի խնջույքը.“Ընկերներով հավաքվել էինք Երեւանի ժամանցային վայրերից մեկում, երբ մեզ միացավ “Եռաչափ սեր”-ում Էդուարդին մարմնավորող Գնել Ուլիխանյանն` իր հետ բերելով գեղեցիկ բանտով զարդարված քյաբաբ:): Սերիալի նկարահանման ընթացքում մեր ամենօրյա ուտելիքը քյաբաբն էր”:
Եվա Բաղդասարյանը նշում է 19-ամյակը
Եվայի խոսքով` իր համար տոնական օրը սիրում է անցկացնել թե՛ ընտանեկան միջավայրում, թե՛ ընկերների հետ: Մի բանում, սակայն, վստահ է` ընկերների հետ միշտ էլ խենթությունների պակաս չի զգացվում:
Եվա Բաղդասարյանը նշում է 19-ամյակը
Ավտոմեքենայի տեսքով ցանկալի նվերը հոբելյարը չի ստացել, փոխարենը նրան շատ են ուրախացրել ծաղկեփնջերը, օծանելիքները եւ սպասված սմարթֆոնը` iPhone 5S-ը: Ի դեպ, ծննդյան տարեդարձի նախօրեին Եվան հրաժեշտ է տվել բաց շագանակագույն վարսերին, ինչպես նշում է, ձանձրացել էր այդ երանգից:):
BRAVO.am-ը շնորհավորում է Եվա Բաղդասարյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: