×


Նարեկ Կազազյանը

«Եվրատեսիլյան» մրցանակային երեք տեղից երկուսը զբաղեցրել են հայ երիտասարդներ

BRAVO.am-ը պատմել է, որ Հայաստանն այս տարի մասնակցում է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ  2012»-ին: Եվ այսպես, երեկ` մայիսի 11-ին, Վիեննայում տեղի է ունեցել մրցույթի եզրափակիչ փուլը:

Արդյունքում մեր երկիրը ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Նա կիսաեզրափակչում ներկայացրել է Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ»-ը, Նիկոլո Պագանինիի «Վենետիկյան պարահանդես»-ը եւ Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում»-ը, իսկ եզրափակչում նվագել է Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը:

Նշենք, որ մրցանակային երեք տեղից երկրորդը եւս հայ երիտասարդ է զբաղեցրել. ջութակահար Էմանուել Ճգնավորյանը ներկայացրել է Ավստրիան: Իսկ առաջին տեղը գրավել է Նորվեգիայից ջութակահար Էյվինդ Հոլցմարկ Ռինգստադը:

Էմանուել Ճգնավորյանը


«Այս մրցույթն իր ձեւաչափով ավելի փոքր մասշտաբ ունի, անցկացվում է երկու տարին մեկ, մասնակիցները 15-ից 19-ը տարեկան պատանի երաժիշտներ են: Երաժշտական գործիքի սահմանափակում չկա»,-ասել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: 

BRAVO.am-ը շնորհավորում է հաղթանակած երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին:

BRAVO.am
Լուսանկարները` youngmusicians.tv-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW