×


Երեւանի ամենագեղեցիկ եւ անսովոր “տոնածառը”:)

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երեւանը եւ երեւանցիներն ականատես են դառնում շոկոլադի արտադրության աշխարհահռչակ Ferrero S.p.A.-ի մատուցած իսկական ամանորյա անակնկալի` քաղաքի կենտրոնում տեղադրված գեղեցիկ ու համեղ Ferrero Roсher շոկոլադե տոնածառին: Շնորհիվ Starcom MediaVest գովազդային գործակալության, մենք` հայերս, տեսնում ու հիանում ենք ոչ թե ավանդական կանաչ կամ ձյունաճերմակ, այլ` ոսկեփայլ եղեւնիով:): Ընդ որում, այս տարի մտահղացումը ստացավ բոլորիս ծանոթ թափանցիկ գնդի տեսք, որի ներսում Ferrero-ի ոսկե փայլաթիթեղով շոկոլադե կոնֆետներից պատրաստված ծառի վրա, ինչպես իսկական հեքիաթում, նաեւ ձյուն է տեղում:

Երեւանում տեղադրվել է Ferrero Roсher շոկոլադե տոնածառը


“Մեր նրբագեղ ինստալյացիան նվեր է ամանորյա տոների կապակցությամբ երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին` մշտապես բարձր որակով եւ անթերի ճաշակով հայտնի Ferrero Roсher ընկերության կողմից: Դրա ստեղծմանը անմիջապես մասնակցել է մեկ տասնյակից ավելի մասնագետներից կազմված թիմը, որը վերջին օրերին աշխատում էր պարզապես առանց հանգստի: Արդյունքը, համոզված ենք, գոհացնելու է Հյուսիսային պողոտայի բոլոր այցելուներին` ստեղծելով հատուկ ամանորյա տրամադրություն եւ դրական լիցքեր հաղորդելով ողջ հաջորդ տարվա համար”,-ասում է Հայաստանում Starcom MediaVest գովազդային գործակալության տնօրեն/ներկայացուցիչ Նելլի Գալստյանը:

Երեւանում տեղադրվել է Ferrero Roсher շոկոլադե տոնածառը


Նախորդ դարի 40-ական թվականներին Իտալիայում ստեղծված “շոկոլադե կայսրությանն” են այսօր պատկանում աշխարհահռչակ այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են Nutella-ն, Kinder-ը, Raffaello-ն, Ferrero Rocher-ը եւ Tic Tac-ը: 2007 թվականից Հայաստանում այս բրենդների մարքեթինգն ու գովազդային աջակցությունն իրականացնում է Starcom-ը` ներդրումների ներգրավման ծավալերի հետեւողական ավելացման շնորհիվ մեծապես նպաստելով Հայաստանում Ferrero S.p.A.-ի բիզնեսի զարգացմանը: Գովազդային բազմաթիվ արշավներից ամենահիշվող ու ինքնատիպը, թերեւս, Starcom-ի կողմից նույն Հյուսիսային պողոտայում “Ռաֆաելո Օդապարիկ” ռոմանտիկ ակցիան էր` նվիրված մեր սիրելի կանանց տոնին: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW