×


Երեւանի “խուճուճ-մուճուճ” աղջիկներն ու տղաները` Լուսին Moon-ի օբյեկտիվից

“Խուճուճ-մուճուճ”. այսպես է կոչվում մասնագիտությամբ լրագրող եւ արդեն 5 տարի լուսանկարչությամբ զբաղվող Լուսին Moon Պառավյանի նոր ֆոտոշարքը, որի մասնակիցների համար սահմանված գլխավոր նախապայմանը եղել է գանգուր մազեր ունենալը:): Նա BRAVO.am-ին է տրամադրել գունեղ ֆոտոկոլաժները, իսկ ամբողջ շարքը կարող եք դիտել հեղինակի էջում:

Լուսին Moon-ի հեղինակած "Խուճուճ-մուճուճ" լուսանկարներից


Լուսինն, իր շրջապատում ունենալով գանգրահեր ծանոթներ, որոշում է “Ֆեյսբուք”-ի միջոցով հրավիրել լուսանկարվելու, արդյունքում ներկայացած 21 խուճուճից միայն մեկն է ծանոթ եղել: Ուղիղ վարսերով լրագրող-լուսանկարիչը հասցրել է նկատել, որ խուճուճներն առավել ժպտերես ու կենսուրախ են.“Փորձել եմ հետաքրքիր կերպով ներկայացնել երեւանցի խուճուճներին, քանի որ նրանք այնքան էլ շատ չեն: Չնայած արեւին ու շոգին, նկարահանումը հիանալի անցավ: Միակ վատ հանգամանքն այն էր, որ խուճուճ մազերով ընդամենը 3 տղա էր եկել, կարծես թե աղջիկներն ավելի ոգեւորված էին”:

"Խուճուճ-մուճուճ" ֆոտոշարքի հեղինակ Լուսին Moon Պառավյանը


Ինչպես պատմել է ֆոտոշարքի հեղինակը, մի շարք գանգրահերներ, որոնք չեն կարողացել մասնակցել, խնդրել են նախաձեռնությունը շարունակական դարձնել, եւ չի բացառում, որ ցանկացողների համար եւս մեկ օր նկարահանում կկազմակերպի:

Լուսին Moon-ի հեղինակած "Խուճուճ-մուճուճ" լուսանկարներից


Լուսինն իր նախորդ  թեմատիկ ֆոտոշարքն անվանել էր “Ես ու տերս”` շներին լուսանկարելով իրենց տերերի հետ, մտադիր է առաջիկայում ավելի հաճախ հեղինակային ֆոտոշարքեր ստեղծել.“Լուսանկարչությունն ինձ համար վաղուց անցել է հոբբիի սահմանը: Կարծում եմ` դեռ շատ բան ունեմ սովորելու, բայց ուրախալի է, որ մարդիկ արդեն վստահում են ու անհատական ֆոտոշարքեր պատվիրում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լուսին Moon Պառավյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW