Փոքրիկ արքայադուստրեր ու արքայազններ, մանկական նորաձեւության ցուցադրություն, կոկտեյլային երեկույթ եւ տոնական տրամադրություն՝ ահա այսպես «Prince Princess» մուլտիբրենդային մանկական խանութ-սրահը նշեց հիմնադրման 5-ամյակը։
Ուղիղ 5 տարի առաջ՝ 2012-ի հոկտեմբերի 16-ին, «Prince Princess» խանութ-սրահը Կորյունի 25 հասցեում/Մատենադարանի դիմաց/ բացեց իր հյուրընկալ դռները։ Մանկական հագուստի եւ աքսեսուարների ամենանորաձեւ խանութ-սրահն այս տարիների ընթացքում համալրվել է հանրահայտ բրենդային նոր հավաքածուներով, ձեռք է բերել հավատարիմ հաճախորդներ ու կազմակերպել մանկական գեղեցիկ ցուցադրություններ։
«Prince Princess» խանութ-սրահի 5-ամյակին
Տոնական միջոցառմանը երեկ ներկա էին լեգենդար Gucci նորաձեւության տան հիմնադրի թոռան՝ Ումբերտո Գուչիի կինը՝ Սթեֆանիսը, եւ դուստրը՝ Դրեսիլան։ Փոքրիկ մոդելները, որոնք դարձել են «Prince Princess» ընտանիքի անդամները, ցուցադրել են Gucci, Givenchy, Dolce Gabbana, Stella McCartney հավաքածուների նոր նմուշները։ Հյուրերը տոնական միջավայրում գնումներ են կատարել իրենց փոքրիկների համար, դիտել մանկական ցուցադրությունը, նաեւ օգտվել են համեղ հյուրասիրությունից՝ պատրաստված «Մուլտի Վելնես» մարզաառողջարանային համալիրի շեֆ-խոհարարի եւ բարմենի կողմից։
«Prince Princess»-ի հիմնադիր-տնօրեն Գայանե Ծառուկյանը BRAVO.am-ի հետ զրուցում հայտնել է, որ հինգ տարվա ընթացքում ձեւավորել են ամուր թիմ, հավատարիմ հաճախորդների մեծ շրջանակ, պարբերաբար ներմուծում են նոր բրենդներ եւ ներկայանում նորարարություններով: Գայանեն անձամբ է ընտրում խանութում ներկայացվող տեսականին.«Հետեւելով նորաձեւության միտումներին՝ ընտրում եմ լավագույն տարբերակները, բայց կան նաեւ որոշակի պատկերներով, գրվածքներով, ագրեսիվ կերպարներով զգեստներ, որոնք հնարավորինս բացառում եմ։ Կարծում եմ՝ նպատակահարմար չէ, որ հայ երեխաները դրանք կրեն ու դարձնեն իրենց համար սիրելի երեւույթ, թեպետ ողջ աշխարհում լավ վաճառվում են. կարեւորում եմ հագուստի միջոցով դաստիարակության գործոնը։ Այս հինգ տարիների փորձից ելնելով՝ կարող եմ ասել՝ հայ հաճախորդները պահանջկոտ ու բծախնդիր են, ինչն էլ օգնում է մեզ կատարելագործվել թե՛ սպասարկման, թե՛ հավաքածուների ընտրության հարցում։ Մեզ մոտ գնումների են գալիս ընտանիքով, երեխաների համար գնումներ անելը հաճելի ժամանց է դառնում, փոքրիկներն էլ սիրում են նկարել ու խաղալ»։
«Prince Princess» խանութ-սրահի 5-ամյակին
Երկհարկանի խանութ-սրահում առկա է մանկական հանրահայտ Dolce Gabbana, Baby Dior, Gucci, Chloe, Dsquared, Stella McCartney, Oscar De la Renta, Simonetta, Little Marc Jacobs, Karl Lagerfeld, ADD, Naturino, RayBan, Catya, Sottocoperta, Story Loris, Petit Bateau, Miss Grant բրենդների նոր տեսականին։
Մանկական երեկույթը նշանավորվեց ֆրանսիական աշխարհահռչակ Givenchy բրենդի համալրմամբ, որի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում «Պրինց Պրիցես» սրահն է։ Այս ապրանքանիշը տարիներ շարունակ եղել է բազմաթիվ հայտնի մարդկանց նախընտրությունը, ինչպես օրինակ՝ Գրետա Գարբոն, Էլիզաբեթ Թեյլորը, Մարլեն Դիտրիխը, Ժակլին Քենեդին, Բեյոնսեն, Էմմա Սթոունը, Ջուլիա Ռոբերթսը, Ջուլիանա Մուրը, իսկ բոլոր ժամանակներում բրենդի դեսպանն Օդրի Հեփբըրնն է, որի խոսքերով Givenchy-ն արտադրում է այն, ինչը կրելով դու դառնում ես իրական Օդրի։
«Prince Princess» խանութ-սրահի 5-ամյակին
Givenchy-ի դեբյուտային մանկական հավաքածուն ներառում է բրենդին բնորոշ նմուշներ՝ ջինսե տաբատներ, շապիկներ ու սվիտերներ, նաեւ ունի առանձին «Iconic pieces of mini me fashion»-ը, որը մեծահասակների նույնականացված հավաքածուն է՝ հարմարեցված փոքրերի համար։ Աշուն-ձմեռ 2017-2018 հավաքածուն դեռեւս կհամալրվի նոր նմուշներով։
Ինչպես հայտնել է հանդիսավարը, Givenchy-ն առաջինն է, որ նորաձեւության սիրահարներին ներկայացրել է շապիկ-զգեստը.«2012 թվականին Ռիկարդո Տիշին՝ բրենդի արտ-տնօրենը, ներկայացրել է իր աշխատանքը Մադոննայի հետ «Super Bowl Halftime»-ի շոուի շրջանակում, իսկ 2016-ին, համագործակցելով Nike-ի հետ, օլիմպիական ատլետների համար ստեղծվեցին նախորդ տարվա օլիմպիական խաղերի մարզահագուստը։ Այս տարվանից բրենդի արտ-տնօրենն է Քլեր Ուեյթ Քելլերը, որը, ճիշտ օգտագործելով իրեն նախորդող արտ-տնօրենի փորձը՝ մասնավորապես Քիմ Քարդաշյանի երկու երեխաների համար ստեղծված հագուստը, այս տարի ներկայացրել է Givenchy-ի դեբյուտային մանկական հավաքածուի աշուն-ձմեռ տեսականին, եւ ինչպես հեղինակն է ասում՝ Ջիվենշիի այս հագուստներով անգամ Նորթ Վեստը չի տխրի, թեեւ հորեղբայր Ռիկարդոն չի հեղինակել»:
«Prince Princess» խանութ-սրահի 5-ամյակին
Նորածիններից մինչեւ 16 տարեկան դեռահասների համար նախատեսված «Prince Princess»-ում կարող եք գտնել բազմաոճ, յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան հագուստ եւ աքսեսուարներ: Մաղթում ենք հաճելի գնումներ։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: