Ադրինե Աճեմյանը, որին հեռուստադիտողը ճանաչում է «Ծով աչքերի պատճառով» սերիալից, դարձել է 20 տարեկան: Այդ առիթով նա հատուկ ֆոտոշարք է իրականացրել ու խոստովանել, որ իր կյանքի նոր տասնամյակ է մուտք գործում ավելի հասուն ու գիտակից՝ չկորցնելով երազելու ունակությունը:
«Անցած տարիները սովորեցրին՝ փայլը ներսից է գալիս, իսկ ուժը՝ քեզ սիրելուց։ Կարմիրը պատահական չէ։ Այն պատմում է իմ նոր սկզբի մասին՝ ինքնավստահ, կանացի ու անզիջում։ Կարմիր՝ ինչպես սիրտը, կրակը, էներգիան, որ տասնինը թողեց ինձ։ Շնորհակալ եմ անցած տարիների՝ իրավիճակների ու մարդկանց տեսքով բոլոր դասերի համար»,- գրել է նա:
Աճեմյանն անկեղծացել է, որ նույն ժպիտով, բայց նոր հայացքով է նոր կյանք մտնում: Լիարժեք ապրելու վճռականություն ունի՝ փայլելով ու սիրելով. «Առաջ դեպի մեծ կյանք՝ լույսով, հավատքով ու վստահությամբ լի»:
Նա այս տարի Հնդկաստանում ներկայացրել է Հայաստանը «Միսս Աշխարհ» գեղեցկության միջազգային մրցույթում եւ պատմել իր հայրենիքի մասին:
«Ներկայացնում եմ Հայաստանը՝ մի երկիր, որն անցել է պատերազմների, Ցեղասպանության եւ գոյատեւման ճանապարհով։ Նույնիսկ իմ սերունդն արդեն մի քանի պատերազմ է տեսել։ Ես կորցրել եմ ընկերներ... Անարդար պատերազմի պատճառով երիտասարդ կյանք կորցնելը ամենածանր բանն է։ Բայց ամենաշատը տուժում են երեխաները։ Նրանք չպետք է անցնեն այդ աղետով։ Նրանք չպետք է կորցնեն ծնողներին ու իրենց տները, չպետք է փախչեն ռումբերից»,- ասել է նա։


×
301







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: